RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#168, 2013-10-04 > #169, 2013-10-05 > #170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013



Տեղադրվել է` 2013-10-07 22:54:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 864, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 13

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

2013-2014 ուս. տարվա ասպիրանտուրայի ընդունելություն (Հեռակա ուսուցում, անվճար հիմունքներով)

1. Հայոց պատմությունԷ.00.01 - 1 տեղ
2. Համաշխարհային պատմությունԷ.00.02 - 1 տեղ
3. Գրադարանագիտություն, մատենագիտություն եւ արխիվագիտությունԺ.01.09 - 1 տեղ
4. Մանկավարժության տեսություն եւ պատմությունԺԳ.00.01- 1 տեղ
5. Դասավանդման եւ դաստիարակության մեթոդիկա /անգլերեն/ԺԳ.00.02- 1 տեղ
6. Հատուկ մանկավարժությունԺԳ.00.03- 1 տեղ
7. Սոցիալ-մշակութային գործունեության տեսություն եւ կազմակերպումԺԳ.00.05- 1 տեղ

Ասպիրանտուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական եւ հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ, հանձնել են քննություն օտար լեզվից եւ համակարգչից օգտվելու հմտություններ առարկայի տարբերակված ստուգարքՙ հաղթահարելով անցումային շեմերը:

Դիմորդները ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերը.

1. Դիմում համալսարանի ռեկտորինՙ նշելով ընտրած մասնագիտությունը:

2. Մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմի եւ գնահատականների ներդիրի պատճենները, բացառությամբ այս տարվա շրջանավարտների, որոնց թույլատրվում է ներկայացնել ավարտական տեղեկանք:

3. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն եւ չորս լուսանկար (3x4 չափի):

4. Քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է):

5. Ռեֆերատ մասնագիտությունից առնվազն 20 էջի սահմաններումՙ մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գնահատականով:

Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից: «Բավարար» գնահատական ստացած դիմորդը զրկվում է ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից:

Մասնագիտական քննությունից հավասար գնահատական ստանալու դեպքում մրցույթն իրականացվում է հաշվի առնելով հետեւյալ ցուցանիշները ըստ հերթականության:

ա/ «Օտար լեզու» եւ «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկայից ստացած տարբերակված ստուգարքների գնահատականները:

բ/ Հրատարակված գիտական աշխատանքների քանակը:

գ/ Մագիստրոսի կամ բարձրագույն կրթության մասնագետի դիպլոմի ներդիրում գրանցված բոլոր գնահատականների միջինը:

դ/ Մագիստրոսական ատենախոսության կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմային աշխատանքի պաշտպանության գնահատականները:

ե/ Միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում, օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցությունը (զեկուցումները):

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ:

Ընդունելության քննությունները կազմակերպվում են 2013թ. նոյեմբերի 1-ից 9:

Տեղեկությունների համար դիմել հետեւյալ հասցեով` Երեւան, Տիգրան Մեծի 17, 2-րդ հարկ, ասպիրանտուրայի բաժին, հեռՙ 59-70-78:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ