RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#168, 2013-10-04 > #169, 2013-10-05 > #170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013



Տեղադրվել է` 2013-10-07 22:54:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1112, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄՆ ՍԿՍՎԵԼ Է

Սիրիացի մասնագետները Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների վերահսկողության ներքո կիրակի օրվանից սկսել են Սիրիայի քիմիական զինանոցների ոչնչացումը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը, վկայակոչելով ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:

«Գազային հատիչներ եւ անկյունային հղկիչ մեքենաներ օգտագործելովՙ սիրիացի մասնագետները ոչնչացրին եւ ապաակտիվացրին զինամթերքի մի մասը, այդ թվումՙ մարտագլխիկներ, ավիառումբեր, ինչպես նաեւ միախառնման ու լցոնման սարքավորումներ», ասվում է ՄԱԿ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

Միջազգային փորձագետների խումբը Սիրիայում է հոկտեմբերի 1-ից: Նախագահ Բաշար Ասադը ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման ծախսերը կկազմեն մոտավորապես 1 մլրդ դոլար: Նախատեսվում է քիմիական զինանոցների ոչնչացման աշխատանքներն ավարտել մինչեւ 2014-ի կեսերը: Դրանք կֆինանսավորեն ուրիշ երկրներ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հոկտեմբերի 7-ին Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովում գոհունակություն են արտահայտել զինանոցների ոչնչացման աշխատանքների հաջող ընթացքի կապակցությամբ: Քերրին նաեւ ասել է, որ Ժնեւում Սիրիային նվիրված երկրորդ խորհրդաժողովի անցկացման ժամկետը պետք է որոշվի ՄԱԿ-ում, բայց ինքը հույս ունի, որ այդ միջոցառումը տեղի կունենա նոյեմբերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ