RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#168, 2013-10-04 > #169, 2013-10-05 > #170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013



Տեղադրվել է` 2013-10-07 22:54:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 916, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 12

««ՄԱՏՅԱՆ ԳՆԴԻ» ՏԻԿՆՈՋ ԱՐԱՐՔԻՑ ՎՐԴՈՎՎԱԾ»

Ռազմիկ Հարթունյան-Թամրազյան, Վիեննա

Սիրելի եւ իմ լավ վաղեմի բարեկամ պարոն Կոզմոյան

Ցանկանում եմ սրտագին շնորհակալություն հայտնել Ձեր հոյակապ գրության համար (տես «Ազգ», 05.10.13), որը վստահ եմ, սիրով կստորագրի սփյուռքահայության մի ստվար բանակ:

Դժբախտությունն այն է, որ այդ տիկինը գաղափար իսկ չունի, թե սփյուռքահայերի ինչ մեծ հատված ինչ զոհողություններով է ամեն օր, ամենուրեք փորձում իր ապրած երկրում հայի եւ Հայաստանի պատիվը բարձր պահել, դեռ ավելին, այդ տիկինը չի գիտակցում, որ Եվրոպական խորհրդի տարբեր երկրների պատգամավորների համար ոչինչ ասող են անձնական այսինչյան, այնինչյան կամ նրանց արած եւ չարած գործերը, նրանք այդ անունները քանի օր հետո չեն էլ հիշելու, բայց իրենց մտքի շտեմարանում արձանագրելու են Հայաստանի անունը, այն էլՙ բացասական ետնահետքերով:

Ձեզ ցանկանում եմ քաջ առողջություն եւ բեղմնավոր գրիչ:

Խորին հարգանքովՙ

Հ.Գ.- Շնորհակալություն նաեւ Ձեր հուշագրությունների համար, որոնք մեծ հաճույքով ընթերցում եմ «Ազգ»-ի էլեկտրոնային տարբերակի էջերում:

Նույն

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ