RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#168, 2013-10-04 > #169, 2013-10-05 > #170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013



ԳԻՐՔ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆ

Տեղադրվել է` 2013-10-07 22:54:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 804, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԵՐԵԿ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՕՐՆ ԷՐ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար

Գրադարանը պետության սոցիալական, տնտեսական բարեկեցությունն է, ուր կուտակվում եւ տարածվում են գիտելիքները: Մարդկային հոգեկան աշխարհի շարժումը կախված է գրքերից, առանց որի ներդրված նյութական եւ հոգեկան կյանքի կառուցվածքը անիմաստ կլիներ: Գրքերով է պայմանավորված կողմնորոշումը կյանքի գլխավոր ճանապարհներին, այստեղ էլ պայմանավորվում է հասարակության կուլտուրան գիտելիքների հավաքագրումով, իր մեջ կուտակելով հիմքային, գիտակցական կենսափորձ:

Ժամանակակից գրադարանավարի պարտքն է ապագա սերնդի հանդեպ պահպանել եւ զարգացնել գրքային մշակույթը եւ զերծ մնալ համացանցում տեղադրված երբեմն անհիմն, սուտ ինֆորմացիաներից:

Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը համաքայլ է ժամանակի հետ` ունենալով իր ուրույն տեղը համալսարանական մշակութային շինարարության մեջ:

Այսօր մանկավարժական համալսարանի գրադարանը ներկայանում է որպես գիտական եւ մշակութային լաբորատորիա, ամբիոն` ուսանողների, գիտական աշխատողների եւ դասախոսների համար:

Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանն ունի իր գերխնդիրը, այն է` սպառիչ տեղեկատվությամբ օժանդակել կրթական գործընթացին, որտեղ էլ կարեւորվում են գրքային ֆոնդերի` ուսումնական բազմաբնույթ եւ մեծաքանակ գրականությամբ ապահովումը:

ՀՊՄՀ գիտական գրադարանի 630.000 միավոր գրականությունը լիովին բավարարում է գրքապահովվածության սահմանված պահանջը: Առանձնապես մեծ է ամսագրերի, հանդեսների եւ պարբերականների` որպես թարմ տեղեկատուների պահանջարկը, թարմ տեղեկատվություն է նաեւ ՄԱԿ-ից ստացված գրականությունը:

Գրադարանը կազմավորվելով Մանկավարժական համալսարանի հետ գրեթե միաժամանակ, անցնելով ինքնահաստատման եւ կատարելագործման դժվարին ուղին, դարձել է բուհի կարեւորագույն օղակներից մեկը, եւ այսօր անհնար է պատկերացնել բուհական գործունեությունը` առանց գրական-տեղեկատվական այդ ամուր հենարանի:

Վերջին շրջանում համալսարանում տեղի ունեցող փոփոխություններից անմասն չի մնացել նաեւ գրադարանը: Այժմ գրադարանը դրված է առաջանցիկ զարգացման հիմքերի վրա, որն առաջադրել է նոր հնարավորությունները` դուրս գալու տարիներ շարունակ պարտադրված կաղապարից, եւ բռնել զարգացման առավել արդիական ուղին: Լուծվեցին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին ֆոնդերի շարունակական համալրումը ծրագրային եւ գիտական մեծ պահանջարկ ունեցող գրականությամբ, նյութատեխնիկական վերազինումը` միջազգային չափանիշներով, գրադարանային գործի նոր մեթոդների կիրառումը, գիտատեխնիկական ներուժի ներդրումը, բանիմաց գրադարանավարների սպասարկման կուլտուրայի բարձրացումը:

Մասնագիտական տոնի առթիվ ցանկանում եմ շնորհավորել իմ գործընկերներին, որոնք լցված են լավատեսությամբ, կատարում են մեծ ու բարի գործ, չեն զլանում նոր նախաձեռնություններ իրականացնել` օգտագործելով իրենց հարուստ գիտելիքները եւ ընձեռնվող բոլոր հնարավորությունները:

Մաղթում եմ բոլոր գրադարանավարներին աշխատանքային եւ անձնական հաջողություներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ