RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#168, 2013-10-04 > #169, 2013-10-05 > #170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-10-07 22:54:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 854, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՀԱՅԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում կայացած 7 տուրերից հետո հայ շախմատիստներից լավագույնը Կարեն Գրիգորյանի արդյունքն է, որը մինչեւ 18 տարեկանների մրցաշարում 6 միավորով Վլադիմիր Ֆեդոսեեւի եւ Իրակլի Բերաձեի հետ գլխավորում է աղյուսակը: Կարենը վերջին 3 տուրերում հաղթանակներ տոնեց Հովհաննես Գաբուզյանի, Նոել Ստուդերի եւ Դարսեն Սանժաեւի նկատմամբ: Գրիգորյանը պարտություն չի կրելՙ միայն 2 պարտիա ավարտելով ոչ-ոքի:

Տարիքային այս խմբում հանդես եկող Արման Միքայելյանն ունի 5 միավոր, 5,5 միավոր է վաստակել Հովհաննես Գաբուզյանը:

Մինչեւ 10 տարեկանների մրցաշարի առաջատար Արմեն Բարսեղյանը 6-րդ տուրում առաջին պարտությունը կրեցՙ զիջելով Արսենի Նեստերովին: Հաջորդ տուրում Արմենը հաղթեց Եգե Կարահմեթօղլուն եւ վաստակած 5,5 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Նա ընդամենը կես միավոր է զիջում առաջատարներինՙ Արսենի Նեստերովին եւ Կագան Այդինկելեբիին: Տարիքային այս խմբում 4,5-ական միավոր են վաստակել Գոռ Մելքոնյանն ու Հակոբ Հակոբյանը, 4 միավոր ունի Ալեքս Մանուկյանը:

Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում Արամ Հակոբյանը 5 միավորով 13-րդ տեղում է: Այստեղ 6-ական միավորով առաջատարներն են Անդրեյ Եսիպենկոն, Վիկտոր Մատվիշեն եւ Նգուեն Վանը:

Վերջին 2 տուրերն անհաջող դասավորվեցին մինչեւ 16 տարեկանների մրցաշարի առաջատարներից մեկիՙ Տիգրան Հարությունյանի համար, որը մինչ այդ անպարտելի էր: Նա պարտվեց Կիրիլ Ալեքսեենկոյին եւ Ռամիլ Ֆայզբախմանովին եւ 4,5 միավորով նահանջեց 13-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունի նաեւ Կարեն Հովհաննիսյանը:

Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեն Մանե Ադամյանն ու Անի Հարությունյանը, որոնք վաստակել են 4,5-ական միավոր: Մանեն հաղթեց Անդրեա Լենգուելին ու պարտվեց Անաստասիա Կոզինային: Նա մինչեւ 12 տարեկանների մրցաշարում 16-րդ տեղում է: Անին մինչեւ 16 տարեկանների մրցաշարում 12-րդ տեղում է: Նա նախ հաղթեց Ելիզավետ Պարատանասիոյին, ապա առաջին պարտությունը կրեց Զալինա Լինգուրի հետ մրցավեճում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ