RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#168, 2013-10-04 > #169, 2013-10-05 > #170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013



Տեղադրվել է` 2013-10-07 22:54:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1041, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ` «ԲԻՈ», «ԷԿՈ», «ՕՐԳԱՆԱԿԱՆ» ԵՎ ԱՅԼ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՈՎ

Ա. Մ.

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը առայժմ սահմանափակվեց նախազգուշացմամբ

«էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո», «Օրգանական» եւ նման անվանումներով մթերքներ արտադրող շուրջ մեկ տասնյակ ընկերություններ մոլորեցնում են սպառողներին: Խախտումներ են հայտնաբերվել հացի, հրուշակեղենի, մեղրի, պահածոների, ձավարեղենի, թեյի եւ այլ շուկաներում` «Թալին Ֆուդ», «Կալաչ», «Կոնսեր», «Արմավիրի պահածոների գործարան «Նյու Վեյվ», «Ռաֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի», «ԱՁ Գ.Հյուսյան», «Ամառտի» ընկերությունների կողմից: Նման եզրակացության եկավ երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովըՙ այս հարցի վերաբերյալ իրականացրած ուսումնասիրությունների տվյալներն ամփոփելով: Ինչը նշանակում է, որ նման անվանումներով մթերքներ արտադրողները անբարեխիղճ մրցակցություն են դրսեւորել:

Քննարկմանը ներկա ընկերություններից մեկի տնօրենը, իր արտադրանքի վրա «Էկո» անվանումով նշումը պարզաբանելով, արդարացավ, թե չի մտածել, որ դրանով մոլորեցնում են սպառողին:

Հանձնաժողվի նիստի ժամանակ նշվեց, որ «օրգանական», «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կարելի է օգտագործել միայն համապատասխան սերտիֆիկացում անցնելուց հետո: Մինչդեռ վերոնշյալ ընկերությունները նման փաստաթուղթ հանձնաժողովին չեն տրամադրել:

Այդուհանդերձ, Արտակ Շաբոյանը նշեց, թե գուցե իսկապես չեն իմացել օրենքի պահանջները: Այդ հանգամանքը հաշվի առնելովՙ հանձնաժողովը որոշեց ընկերությունների նկատմամբ տուգանքներ չկիրառելՙ սահմանափակվելով միայն խիստ նախազգուշացումով: Հանձնարավեց նաեւ 10-օրյա ժամկետում վերացնել այդ խախտումները:

«Եթե խախտումները հաջորդ անգամ կրկնվեն, հանձնաժողովը խիստ է վերաբերվելու եւ տուգանքներ է կիրառելու», ասաց Արտակ Շաբոյանը: Նաեւ կոչ արվեց սպառողներինՙ այս առումով կասկած հարուցող դեպքերի առնչվելիս զանգահարել հանձնաժողովի թեժ գծին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ