ԲԱՔՎԻ ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՐԵՏԱՆԻՆ Ան. Հ., Գերմանիա Մայիսի 12-22-ը Բաքվում անցկացվելիք Իսլամական 4-րդ խաղերը Ադրբեջանի համար նոր հնարավորություն է երկրիՙ հանդուրժողականության, բազմամշակույթ խաղաղ գոյակցության մասին կեղծ քարոզչությունը շրջանառելու: 10 օր շարունակ Բաքուն դառնում է իսլամական աշխարհի սիրտը: 34 երկրի տեղական (747) եւ միջազգային (252) լրատվամիջոցների 999 ներկայացուցիչ է հայտ ներկայացրել լուսաբանելու 2017-ի տեղի ունենալիք մարզական միջոցառումը, ինչպես իրազեկում է «Ազերթաջի» գերմանական տարբերակըՙ հատկապես ընդգծելով, թե մեծամասնություն են կազմում Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից, Ալժիրից, Իրանից, Պակիստանից ուղարկված հայտերը: Խաղերը լուսաբանելու գրավոր դիմումներ կան Նիդեռլանդներից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից: Լավ առիթ է եվրոպացի մեր գործընկերների համարՙ սպորտը նախ քերել քարոզչությունից, տեսնել, լսել, լուսաբանել այն, ինչ իրավապաշտպան կազմակերպություններն ահազանգում են: |