3 ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՇՈՒԿԱՅՈՒՄ Հ. Ծ. Կաննի (Ֆրանսիա) այս տարվա հոբելյանական 70-րդ կինոփառատոնի օրերին միջազգային ավանում կազմակերպված կինոշուկային (Marche՛ du Film) առաջին անգամ կմասնակցի Հայաստանը երեք ֆիլմերով, որոնք են «Ավրորայի Արշալույսը», «Վիրավոր քաղաքը» եւ «Փոխանակումը»: Դրանք ընտրվել են Մշակույթի նախարարություն ներկայացված 12 կինոծրագրերի միջից: Կաննի փառատոնը կայանալու է մայիսի 17-28-ը: Այդ առթիվ կազմված հատուկ հանձնախմբում ընդգրկված են Արսեն Բաղդասարյանը, Գուժ Թադեւոսյանը, Հովհաննես Գալստյանը, Վարդան Աբովյանը, Արման Երիցյանը եւ Նարինե Մկրտչյանը: |