RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017



Տեղադրվել է` 2017-05-25 23:02:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 9073, Տպվել է` 485, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՑԱՆԿՈՒՄ «ՀԱՅՓՈՍՏԸ», «ՀԱՅՖԻԼՄԸ», «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ» ԵՎ ԱՅԼ ՀԱՅՏՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ա. Մ.

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» երեկ կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագծի համաձայն, մասնավորեցման ծրագրում կընդգրկվեն ընդհանուր առմամբ 47 ընկերություններ, որոնց վաճառքից ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է մասնավորեցվող օբյեկտներին, ապա նրանց մեջ կան հայտնի կազմակերպություններ, այդ թվումՙ «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ն, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն, «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ն, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն, «Ավտոմատիկա» ՓԲԸ -ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ-ն, «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, «Բյուրեղ» հանքային ջրերի գործարան» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, «Արաքս» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, «Երվերելակ» ՓԲԸ-ն, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը», «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնը», «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը», «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն (Ստեփանավան), «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ