RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017



Տեղադրվել է` 2017-05-25 23:02:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 6567, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՇԽԱՏԱՎԱՅՐՙ ՀԵԾԱՆԻՎՈՎ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՀԵԾԱՆԻՎՈՎ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ՈՒՂԵՎՈՐՎԵԼՈՒ Bike to Work ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Երեւանի փողոցներում օրեցօր ավելացող հեծանվորդների քանակը ոչ միայն նոր միտում է, այլեւ առողջ հասարակություն ունենալուն ուղղված կարեւոր քայլ: Հայաստանում սկսում է աճել այս փոխադրամիջոցից օգտվողների թիվը, սակայն հեծանիվով աշխատանքի ուղեւորվողների թիվը դեռեւս փոքր է: Աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են «հեծանիվով դեպի աշխատավայր» մեկնելու արշավներ, եւ շատ մարդիկ այդպես էլ վարվում են: Հեծանվորդությունն ունի իր առավելությունները թե՛ անհատի, թե՛ հասարակության, թե՛ միջավայրի ու նաեւ համայնքների համար: Իրականում, հեծանվորդությունը կարող է դառնալ նոր սկիզբՙ հանրային առողջության ոլորտի եւ շրջակա միջավայրի կարեւոր խնդիրները մեր երկրում լուծելու համար:

Հեծանվորդների թվի ավելացումն իր ուղղակի դրական ազդեցությունը կարող է ունենալ շրջակա միջավայրի պահպանության հարցում. մեքենաների թվի կրճատմանը զուգահեռ` կկրճատվի նաեւ մթնոլորտ արտանետվող վնասակար գազերի ծավալը: Սա առավելություն է նաեւ ուրբանիզացված տարածքների եւ քաղաքների, մասնավորապեսՙ Երեւանի բնակիչների համար: Հեծանիվով երթեւեկելն ամենօրյա ճանապարհատրանսպորտային խցանումներից խուսափելու առավել հարմարավետ եղանակներից էՙ հատկապես ամռան տապին: Այս փոխադրամիջոցի ընձեռած հնարավորությունն արդյունավետ է նաեւ գումար տնտեսելու եւ ժամանակ խնայելու առումով: Հեծանիվ վարելն առավոտյան մարզանքի հարմար տարբերակ է եւ նպաստում է գրասենյակային աշխատողների առողջ ապրելակերպին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ միացել են հեծանիվով դեպի աշխատավայր ուղեւորվելու միջազգային օրվանՙ առավոտյան սահմանված ժամանակացույցն սկսելով հեծանիվ վարելով: Արշավի մասնակիցները աշխատավայրՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կենտրոնական գրասենյակ են ժամանել հեծանիվներով: Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մոտեցումը կարեւոր արժեհամակարգ է ընկերության աշխատակիցների շրջանում:

«Յուրաքանչյուր լավ նախաձեռնություն արժանի է իրականացման ու հետեւաբարՙ պահանջում է քաջալերում եւ աջակցություն: Մենք բարձր ենք գնահատում շրջակա միջավայրի եւ սեփական առողջության հանդեպ մեր ընկերության աշխատակիցների պատասխանատու մոտեցումը: Ընկերության տարածքում գործողՙ հեծանիվների համար նախատեսված կայանատեղի առկայությունը կարեւոր պայման է այս նոր վարքագիծը մեր աշխատակիցների շրջանում խրախուսելու եւ լայն հասարակության համար օրինակ ծառայելու համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Նույն օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի այն աշխատակիցները, ովքեր ցանկություն են ունեցել սովորել հեծանիվ վարել, ուղեւորվել են դեպի «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ընկերության կամավորների օգնությամբ ձեռք են բերել այդ կարեւոր եւ առողջարար հմտությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 26-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ