RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2702, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԺՄ ԷԼ ԱԺ ՑԱՆԿԱՊԱՏՆ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Ազգային ժողովում պետական պահպանության ծառայության ու ոստիկանական աննախադեպ թվով ուժեր կենտրոնացնելը, պարզվում է, իշխանությանը չի բավարարում: Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների տեղաշարժը սահամանափակելուց, անվտանգության նոր վարքականոն մշակելուց ու պահանջներ դնելուց հետո, Ազգային ժողովի ղեկավարությունը մտադիր է նաեւ խորհրդարանը ցանկապատող պարիսպները բարձրացնել: Մեր տեղեկություններովՙ ԱԺ աշխատակազմը Դեմիրճյան փողոցի հատվածի ցանկապատն է ցանկանում բարձրացնել: Դա անելու համար սակայն նախ պետք է կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության թույլտվությունն ունենալ, քանի որ ԱԺ շենքը հուշարձան է:

44-օրյա պատերազմից հետո ժողովրդական ցասմանն արժանացածները, ըստ երեւույթին, վախը սրտներում են ապրում: ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծի դեպքը բոլորի աչքի առջեւ է, հետեւաբար մտածում են հնարավոր բոլոր ձեւերով ապահովագրվելու մասին: Սակայն հարց է առաջնումՙ ինչի՞ց է զգուշանում կամ վախենում իշխանությունը: Պարտության մասին հայտարարությունից առավել վատթար էլ ի՞նչ է մեզ սպասվում, որ Փաշինյանն ու թիմակիցները մարդկանց դատաստանի չարժանանալու համար հնարավոր բոլոր ձեւերով անջրպետվում են նրանցից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ