RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1526, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋՐԱԾՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՊԱԳԱՆ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ

Ջրածինը էներգիայի իդեալական աղբյուր է եւ էկոլոգիապես մաքուր վառելիք: Նրա այրման ջերմությունը (1.17 ԳՋոուլ/կգ) գրեթե երեք անգամ գերազանցում է նավթին եւ չորս անգամ ածխին կամ բնական գազին: 2018 թվականին աշխարհում ջրածնի սպառումը կազմել է մոտ 74 միլիոն տոննա:Մինչեւ 2030 թվականը, նրա տարեկան պահանջարկը կարող է աճել մինչեւ 100-114 միլիոն տոննաՙ մոտ 2 դոլար/կգ արտադրական արժեքով: Մինչեւ 2050 թվականը ջրածինը կկազմի աշխարհի էներգետիկ կարիքների 18%-ը:

2019 թվականին ջրածնային վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցների թիվը կազմեց 25000 մեքենա, իսկ ավելի քան 12000-ը ՙ վերջին տարվա ընթացքում: Այս ոլորտի առաջատարներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան եւ Կորեայի Հանրապետությունը:

Հարավային Կորեայի Չհանվոն քաղաքում սկսել են ջրածնային վառելիքով աշխատող աշխարհում առաջին աղբատար մեքենայի փորձարկումները: 5 տոննա բեռնատարողությամբ մեքենան մշակվում է 2017 թվականից յոթ պետական եւ մասնավոր ձեռնարկությունների, այդ թվումՙ Hyundai Motors ընկերության մասնակցությամբ: Նախագծի արժեքը կազմել է 9,2 մլն դոլար:

Ջրածնային վառելիքի կիրառումը թույլ է տալիս ամբողջությամբ վերացնել վտանգավոր գազերի արտանետումներն ու նվազեցնել մեքենայի աշխատանքի ժամանակ աղմուկը: Մեկ լիցքավորմամբ մեքենան անցնում է 350 կմ ճանապարհ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ