RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3013, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՌՕՐՅԱ ՍՈՒԳ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ. «ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ» ՄԱՐԵՑ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Միկիս Թեոդորակիսըՙ հունական երաժշտության աշխարհում ամենաճանաչված «ձայնը», արդարության, խաղաղության, ազատության, դիմադրության մարտիկը սեպտեմբերի 2-ին 96 տարեկանում Աթենքում կնքեց մահկանացուն: 1964-ին «Ալեքսիս Ցորբաս» ֆիլմի երաժշտությամբ աշխարհաճանաչ դարձած կոմպոզիտորը հույների պայքարի, դիմադրության ոգին էր, սխրանքների մղողը, հաղթանակ ներշնչողը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընդդիմանում էր նացիստների ահաբեկումներին, պայքարում դիկտատուրայի դեմ: 1946-49-ին քաղաքացիական պատերազմում հստակ ձախ կեցվածք ուներ, ինչի համար հետապնդվում էր: Իր երկրում ռազմական դիկտատուրան չէր հանդուրժում, դիմադրության շարժման մասնակից էր: Հետապնդվեց, բանտարկվեց, աքսորվեց, բայց չդավաճանեց իր գաղափարներին: Այսօր ի թիվս նրա երաժշտական տաղանդը գնահատողների, սգակիր են աշխարհում ձախ գաղափարախոսության ներկայացուցիչները նաեւ: Նրա երաժշտությունը դարձավ հույն ժողովրդի դիմադրության ոգու սնուցողը, սփոփանքն ու հույսը: Ինչպես հույներն են ձեւակերպումՙ հույն ժողովրդի ձայնը: Երբ Հարավսլավիայում սկսվեց պատերազմը, սերբերի կողմն էրՙ ազատության մարտիկներ, հերոսներ են նրանք, համոզված պնդում էր գրող, կոմպոզիտոր Թեոդորակիսը: Մեզ ծանոթ է այն փաստը, որ Թեոդորակիսը 2016-ին կանցլեր Մերկելին ուղղված նամակը ստորագրած մտավորականների շարքերում էր: Հունիսի 2-ին Բունդեսթագի նիստին ընդառաջ նամակի հեղինակները հորդորում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ