RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2793, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ «ԹԱԼԻԲԱՆԻ» ՀԵՏ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Այդ մասին հայտարարել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մարկ Միլին

Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերմանը զուգընթաց «Թալիբան»-ի վերահսկողության հաստատումը երկրում էապես փոխեց ռազմաքաղաքական առկա հավասարակշռությունը ողջ տարածաշրջանում: Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարներն այս ամենը համարում են պարտություն: Դա վերագրվում է նաեւ Միացյալ Նահանգներին, սակայն թվում է, թե ԱՄՆ-ը Աֆղանստանում թալիբներին հաղթելու առաջադրանք չի ունեցել: Նրա նպատակը հավանաբար եղել է Ռուսաստանի հարավում անկայունության օջախներ ստեղծելը, որ ռուսական ազդեցությունը չեզոքացնի Միջին Ասիայում, մասնավորապես Ուզբեկստանում եւ Տաջիկստանում: Առաջադրանքի իրագործումը, ըստ ամենայնի, ամերիկացիների տեսանկյունից ենթադրում է թալիբների հետ համագործակցություն, որ ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մարկ Միլին (Mark Milley) հայտարարել է համագործայցության մասին: Նրա հայտարարությանը սեպտեմբերի 2-ին արձագանքել է «turktime.com» կայքէջը:

Ահա թե ինչ է գրել. «ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մարկ Միլին, բնութագրելով «Թալիբանին» որպես «դաժան» կազմակերպություն, նրա ապագայում փոխվելու հավանականությունը համարեց առեղծված: Դրանով հանդերձ նա ահաբեկչության դեմ պայքարում միանգամայն հնարավոր համարեց համագործակցությունը «Թալիբան»-ի հետ»:

Ամերիկյան ուժերը օգոստոսի 31-ին վերջականապես դուրս գալով Աֆղանստանից, վերջ տվեցին 20 տարի տեւած իրենց ամենաերկարատեւ պատերազմին:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օստինի (Loyd Austin) հետ մամուլի համատեղ ասուլիսում Միլին Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման առնչությամբ գնահատականներ տվեց: Ե՛վ Օստինը, ե՛ւ Միլին գոհունակությամբ արտահայտվեցին Աֆղանստանում ծառայած ամերիկացի զինվորների, ինչպես նաեւ նրանց դուրսբերման գործընթացի մասին: Ի պատասխան մարդկանց Քաբուլի օդակայան փեղափոխման սռումով «Թալիբան»-ի հետ ծավալված շփումների հարցին Օստինն ասաց, որ շփումները ծավալվում էին նեղ շրջանակում, այն էլ հնարավորինս շատ մարդկանց այնտեղ հավաքելու համար:

Գալով գեներալ Միլիին, նա էլ հնարավոր համարեց թալիբների հետ համագործակցությունը Իրաք-Շամ իսլամական պետության խորասանյան թեւի դեմ նախատեսվող հակաահաբեկչական պայքարում: Օստինն իր հերթին ասաց, որ համագործակցության առումով չի ցանկանում որեւէ ենթադրությոն անել: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ «Խորասանյան խմբավորումը» Քաբուլի օդակայանի մերձակայքում դիմել էր ահաբեկչության, պատճառ դառնալով 170 մարդու սպանության, 13 ամերիկացի զինծառայողները ներառյալ:

Ի դեպ, ահաբեկչական կազմակերպություններից ամենաարմատականը համարվող Իրաք-Շամ իսլամական պետությունը «Թալիբան»-ին մեղադրում է սրբազան պատերազմ «ջիհադից» հրաժարվելու մեջ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ