RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013



Տեղադրվել է` 2013-04-16 23:43:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1086, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 53

«ԳՅՈՒՄՐԻՆ` ԱՊՀ 2013 Թ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆ ՈՒ ԿԱՅՔԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Գ. Մ.

«Գյումրին` ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» միջոցառումների ծրագիրը մեկնարկելու է հունիսի 2-ին, քաղաքի կենտրոնական հրապարակում կայանալիք շքեղ հանդիսությամբ, իսկ ավարտվելու է նոյեմբեր ամսին: Կազմակերպվելիք բազմատեսակ միջոցառումներին մասնակցելու եւ ներկա են լինելու հյուրեր 13 երկրներից, Գյումրու քույր քաղաքներից: Այժմ ծրագրի իրագործման ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

Դեռ հունվար ամսին Գյումրու քաղաքապետարանն ու ՀՀ մշակույթի նախարարությունը նաեւ ծրագրի խորհրդանշանի ու կայքէջի համատեղ մրցույթ էին հայտարարել: Դրանք երկուսն էլ արդեն պատրաստ են, ապրիլի 15-ին քաղաքապետարանում կազմակերպվել էր դրանց շնորհանդեսը:

Ընդունված խորհրդանշանը, որի հեղինակը Լիանա Աբրահամյանն է (Երեւան), մեկնաբանվում է որպես երեք երիտասարդ պարուհիների մի ընդհանուր ուրվագիծ, որոնց վեր պարզած ձեռքերում ներկայացված են արվեստի ճյուղերը` թատրոն, երաժշտություն, նկարչություն եւ այլն: Ծաղկի կամ ծառի տեսքով ներկայացվող պատկերի գունային հիմքը մեր եռագույնն է, իսկ երկու ծայրերի կանաչն ու մանուշակագույնը խորհրդանշում են, համապատասխանաբար, զարգացումն ու փոփոխությունները:

«Գյումրին` ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի gyumri.am եռալեզու կայքը, պատասխանատուների մեկնաբանությամբ, ստեղծվել է պարզության ու առավել կարեւորը ներկայացնելու սկզբունքով, թեեւ ունի մի շարք առավելություններ, որոնք երեւի կգնահատեն օգտվողները: Առանձին բաժիններով ներկայացվում են հին ու նոր Գյումրին` իր պատմությամբ, մշակույթով, իր մեծերով ու ներկայով, Հայաստանը, նաեւ ԱՊՀ-ն: Բաժինները հարուստ են ներկայացվող թեմաների վերաբերյալ տեղեկություններով, լուսանկարներով ու տեսանյութերով: Կայքը մշտապես թարմացվելու է, ներկայացվելու են նաեւ ծրագրի հետ կապված բոլոր նորությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ