ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ Օրերս` Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Երեւանի դրամատիկական թատրոնի նկարիչ Կարեն Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը` նվիրված թատրոնի 45-ամյակին: Ցուցահանդեսի համակարգողն է Հարություն Թորոսյանը: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, այնուհետեւ ելույթ ունեցավ Հարությունը Թորոսյանն, ով հակիրճ ներկայացրեց Կարեն Գրիգորյանի անցած ուղին ու հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները այսուհետ կլինեն շարունակելի, հետո խոսեց Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը` ներկայացնելով Կարեն Գրիգորյանին որպես արվեստագետ, մտավորական ու հասարակական գործիչ: Ելույթներով հանդես եկան նաեւ այլ արվեստագետներ, մշակույթի գործիչներ, ովքեր իրենց սրտի խոսքն ու կարծիքն արտահայտեցին նկարչի արվեստի նկատմամբ: Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Կարեն Գրիգորյանը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 20-ը: |