ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ Դուբայում ավարտված շախմատի մրցաշարում Վլադիմիր Հակոբյանը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով 186 մասնակիցների մեջ զբաղեցրեց 10-րդ տեղը: Նույնպիսի արդյունքով Գաբրիել Սարգսյանը 13-րդն է: Ավարտական տուրում Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Աբհիջեթ Գուպտայի հետ, իսկ Սարգսյանը հաշտություն կնքեց Միխայլո Օլեքսիենկոյի հետ: 7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովը, որը հաշտություն կնքեց Յուրի Կուզուբովի հետ: 8 շախմատիստներ հաղթողից հետ մնացին կես միավորով: Հովիկ Հայրապետյանը 6 միավորով գրավեց 34-րդ տեղը: Նա ոչ-ոքի խաղաց Ռինատ Ջումաբաեւի հետ: Տիգրան Պետրոսյանը պարտվեց Պրասանա Վիշնուին եւ 5 միավորով գրավեց 62-րդ տեղը: Նույնպիսի արդյունքով Լիլիթ Գալոյանը 76-րդ հորիզոնականում հանգրվանեց: Նա հաղթեց Ռամեզ Սամեյրին: Հայ շախմատիստներից ամենացածր արդյունքն իր օգտին գրանցեց Մարկ Բասենչյանը, որը մրցաշարում առաջին անգամ ոչ-ոքի խաղաց եւ 4,5 միավորով գրավեց 95-րդ տեղը: Նրա մրցակիցն Աբդուլվահաբ Աբդուլան էր: |