RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013



Տեղադրվել է` 2013-04-16 23:43:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1335, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՌԴ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻՆ

Սերգեյ Մովսիսյանը Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմի կազմում դարձավ Ռուսաստանի չեմպիոն: Թիմային առաջնության ավարտական 2 տուրերում Մովսիսյանի թիմը 6-րդ տուրում 4-2 հաշվով հաղթեց Մոսկվայի «Նաշե նասլեդիեին», իսկ ահա վերջին մրցախաղում 2,5-3,5 հաշվով պարտվեց «Ռոստովին»: 2 մրցախաղերում էլ Մովսիսյանը հաշտություն կնքեց Ռադոսլավ Վոյտաչեկի եւ Սերգեյ Ժիգալկոյի հետ:

Սանկտ Պետերբուրգի թիմը վաստակեց թիմային 11 միավոր: Նույնքան միավոր ուներ նաեւ «Մալախիտը»: Սակայն բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակով (26) Սանկտ Պետերբուրգի թիմը հռչակվեց չեմպիոն: Սերգեյ Մովսիսյանը թիմի կազմում անցկացրած 6 պարտիաներում պարտություն չկրեց ու վաստակեց 4 միավոր: Դա լավագույն արդյունքն է Մաքսիմ Մատլակովի, Զախար Եֆիմենկոյի ու Լեյնիեր Դոմինգուեզի հետ: Ընդ որում վերջինս անցկացրել է 7 պարտիա:

Ընդհանրապես Սերգեյ Մովսիսյանը սիրում է հանդես գալ տարբեր երկրների ակումբային առաջնություններումՙ բազմիցս դառնալով մրցանակակիր:

Դեսնոգորսկի «Ատոմի» կազմում հիմնականում հայ շախմատիստներ էին ընդգրկված: Ավարտական տուրերում հաղթելով «Յամալին» (4-2) ու «Ռակիտային» (3,5-2,5), «Ատոմը» 16,5 միավորով 18 թիմերի մեջ գրավեց 10-րդ տեղը: Թիմի կազմում լավագույն արդյունքը ցույց տվեց միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը, որը 7 հնարավորից վաստակեց 4,5 միավոր: 3,5-ական միավոր վաստակեցին Գեւորգ Հարությունյանն ու Տիգրան Սիմոնյանը:

Իսկ ահա «Պերսպեկտիվան» 15,5 միավորով զբաղեցրեց նախավերջինՙ 17-րդ տեղը: Արթուր Գաբրիելյանը վաստակեց ընդամենը 2 միավոր 7 պարտիաներում, իսկ Գոռ Հայրապետյանը թիմին պարգեւեց 1,5 միավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ