RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013



Տեղադրվել է` 2013-04-16 23:43:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1211, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ԳԱՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԸ ԿՐԿԻՆ ԿՕԳՆԻ ՄԱԳՆՈՒՍ ԿԱՌԼՍԵՆԻՆ

Ապրիլի 13-ին ծննդյան 50-ամյակը նշած շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը այս օրերին գտնվում է Օսլոյում: Նրան առաջարկվել է վերսկսել համագործակցությունը Մագնուս Կառլսենի հետ եւ օգնել նորվեգացի գրոսմայստերին հաղթելու աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Կասպարովը սիրով համաձայնվել է:

«Հաճույքով կօգնեմ Կառլսենին: Լավ հարաբերություններ եմ պահպանում Կառլսենի եւ նրա շրջապատի հետ: Եթե Մագնուսը լավ կատարի տնային աշխատանքը եւ հոգեբանորեն պատրաստ լինի, ապա կնվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սակայն աշխարհի չեմպիոնի տիտղոսի մրցամարտը տարբերվում է մյուս մրցաշարերից, քանի որ մշտապես խաղում ես միեւնույն մրցակցի դեմ: Չպետք է մոռանալ, որ Կառլսենի խաղում դեռեւս թույլ կողմեր կան, իսկ Անանդը դրանք հմտորեն օգտագործելու հարցում մեծ վարպետ է: Հնդիկ շախմատիստի առավելություններից մեկն էլ փորձառությունն է: Բացի այդ էլ, հավանաբար մրցախաղն անցկացվի Հնդկաստանում, ինչը եւս կարող է Անանդին որոշ առավելություն տալ», նշել է Գարի Կասպարովը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #61, 17-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ