ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸՙ ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԻՆ Մ. Բ. Լոս Անջելեսի ՌԱԿ «Նոր օր» շաբաթաթերթի տեղեկությամբՙ Շառլ Ազնավուրը RTL հեռուստատեսության միջոցով անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությանըՙ խնդրելով նրան «փոխել քաղաքականության ուղղությունը եւ դա անել հնարավորինս արագ»: Անդրադառնալով Սոցիալիստական կուսակցության քաղաքականությանըՙ աշխարհահռչակ երգիչն ասել է. «Սոցիալիստական կուսակցությունը ըմբոստության է ինձ դրդում, որովհետեւ ամեն անգամ, երբ հայերի համար ինչ-որ բան է լինում, նրանք քվեարկում են մեր դեմ»: Ազնավուրը նկատի է ունեցել Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքը, որի ընդունմանը կողմ էր Նիկոլա Սարկոզին, որին, սակայն, ձախերը մեղադրում էինՙ դիտելով դա բացառապես նախընտրական քարոզչություն: Այդուհանդերձ, հենց իրենք քվեարկեցին օրենքի օգտին, որի առաջին նախաձեռնողներն իրենք էին: |