RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-05-06 23:15:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1757, Տպվել է` 129, Ուղարկվել է էլ.փոստով` 61

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼԸ ՈՉ ԹԵ ՊԱՀԻ ՆԵՐՇՆՉԱՆՔ Է, ԱՅԼ ՏԱՌԱՊԱԼԻ ԱՇԽԱՏԱՆՔ»

Մ. Հ.

Այսօր «Մեցցո» ակումբում տեղի կունենա մեծանուն հայ կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոյին:

Ծրագրում կհնչեն` «4 երգեր», «Madrigal թիվ 3», «2 մաս լարային քառյակի համար», «Allegro Barbaro» եւ «4 հայրեններ»:

Տիգրան Մանսուրյանը նշեց, որ համերգի ծրագիրը լինելու է ե՛ւ երաժշտություն, ե՛ւ խոսք ու զրույց. «Համերգի ընթացքում կպատմեմ, թե որն է եղել այս կամ այն գործը գրելու մղող ուժը: Այս երեկոյի ընթացքում կներկայացնեմ իմ եւ ընկերներիս խմբանկարը»: Ըստ մաեստրոյի, դասական երաժշտության հեղինակները նվազ հաղորդակից են հանդիսատեսի հետ: Բայց Տ. Մանսուրյանը նշում է, քանի որ ունի նաեւ գրած երաժշտություն ֆիլմերի համար, հենց դա էլ հնարավորություն տվեց ներկայանալ այպիսի ձեւաչափով:

Համերգի ընթացքում Տիգրան Մանսուրյանը դաշնամուրով կնվագակցի մենակատարներինՙ սոպրանո` Իրինա Զաքյան, ալտ` Յանա Դարյան, ֆլեյտա` Նելլի Մանուկյան, դաշնամուր` Ջուլիետա Վարդանյան, թավջութակ` Արամ Թալալյան, «Թալալյան լարային քառյակ», (առաջին ջութակ` Թերեզա Նաչարյան, երկրորդ ջութակ` Ռիմա Միրզոյան, ալտ` Յանա Դարյան, թավջութակ` Արամ Թալալյան):

Տ. Մանսուրյանն ընդգծեց նաեւ, որ այժմ իրեն ֆիլմերի համար երաժշտություն գրելու առաջարկ չեն անում, որի համար ուրախ է, քանի որ մերժել չի կարողանում. «Ամեն անգամ ցանկանում եմ ինձ սովորեցնել, որ մերժել կարողանամ, բայց չի ստացվում»:

Անդրադառնալով երաժշտության ստեղծման գործընթացին, Տ. Մանսուրյանն ասաց, որ իր համար երաժշտություն գրելը ոչ թե պահի եւ ներշնչանքի արդյունք է, այլեւ տառապալի աշխատանք. «Ոմանք հավատացած են, որ շեդեվրը պահի մեծ թելադրանքով է գոյանում: Եղել են մարդիկ, որոնք ինձնից միանգամից ներշնչանք են պահանջել, բայց ինձ համար այդպիսի բան գոյություն չունի, ես պետք է շատ չարչարվեմ, որից չգիտեմՙ արդյունք կլինի, թե՞ ոչ, որովհետեւ գեղարվեստական մեկ կատարյալ մարմին ստեղծելը գրեթե անհնարին մի բան է»:

Տ. Մանսուրյանը հիշեց նաեւ, թե ինչպես եղավ իր մուտքը կինոյի աշխարհ. «1964 թ. հոնսերվատորիոյի ուսանող էի, երբ մի ռեժիսոր առաջարկեց ֆիլմի համար երաժշտություն գրել, որտեղից էլ եղավ իմ մուտքը կինոյի աշխարհ, ինչը չափազանց գրավիչ աշխարհ է: Այն միանգամից կլանում է քեզ, եւ եթե դուրս գալու ուժը չունեցարՙ կտանի քեզ: Իմ դեպքում դա տեւեց մինչեւ 1985 թ.»:

Տ. Մանսուրյանն անդրադարձավ նաեւ իր «Ռեքվիեմին» եւ պարզաբանեց, թե ինչու այդ ստեղծագործության պրեմիերան առաջինը տեղի ունեցավ մեկ տարի առաջ Գերմանիայում, ապա մեկ տարի հետո` ապրիլի 24-ին Հայաստանում. «Մյունխենից ինձ բազմիցս առաջարկել էին ինչ-որ ստեղծագործություն գրել, սակայն խուսափում էի, բայց վերջում առաջարկեցին գրել «Ռեքվիեմ»: Ես պապանձվեցի եւ այլեւս խուսափելու հնարավորություն չունեցա»: Մաեստորն սակայն սրտնեղած նշեց, որ երբ ամեն ինչ պատրաստ էր, նրանք ուղարկեցին պայմանագիր, որը Տ. Մանսուրյանն ստորագրել է առանց կարդալու եւ հետո է միայն տեսել, թե ինչ է արել. «Կետերից մեկն այն էր, որ իրենք միայն տարի ու կես իրավունք ունեին այն նվագելու, ինչպես նաեւ առաջին ձայնագրության իրավունքը իրենց է պատկանում: Այս արգելքներն էին իմ առջեւ դրված»:

Վերջում Տիգրան Մանսուրյանն իրեն հատուկ խորությամբ ասաց. «Հաճոյանալը, գրավիչ լինելն ամենեւին էլ խնդիր չէ, այլ հարց է` այնպիսի քար դնել գետնին, որը չկարողանան տեղից շարժել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ