1915-Ի ԱՊՐԻԼԻ 24-Ըՙ ASSOCIATED PRESS-Ի ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ Associated Press-ը ներկայացրել է ապրիլի 24-ին կատարված համաշխարհային պատմական իրադարձությունների ցանկ, որտեղ 1915-ը նշվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Տարվա 114-րդ օրը պատմության մեջ նշանավորվել է մի շարք կարեւոր իրադարձություններով: 1792 թ. այդ օրն է ստեղծվել Ֆրանսիայի պետական օրհներգըՙ «Մարսելիեզը»: 1800 թ. ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Կոնգրեսի գրադարանի ստեղծման օրինագիծը: 1916-ի ապրիլի 24-ին 1600 իռլանդացիներ ապստամբություն են բարձրացրելՙ գրավելով Դուբլինի մի քանի կարեւոր նշանակության վայրեր, 1953 թ. այդ օրը Մեծ Բրիտանիայում Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ասպետի տիտղոս է շնորհել պետական գործիչ Ու. Չերչիլին: 1970 թ. ապրիլի 24-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն իր առաջին արբանյակն է արձակել տիեզերք: 1980 թ.-ի այդ օրը Մ. Նահանգները անհաջող փորձ է կատարելՙ ազատելու Իրանում ամերիկացի պատանդներին: Առաքելությունը ձախողվել էՙ հանգեցնելով ԱՄՆ ութ զինծառայողների մահվան: Հինգ տարի առաջՙ ապրիլի 24-ին Սպիտակ տունը մեղադրել է Հյուսիսային Կորեայինՙ Սիրիայի գաղտնի միջուկային ծրագրին աջակցելու համարՙ հայտարարելով, որ 2007-ին Իսրայելի կողմից ոչնչացված սիրիական միջուկային ռեակտորը նախատեսված չի եղել խաղաղ նպատակների համար: Ապրիլի 24-ի օրվա իրադարձությունների կարգախոս ընտրվել էՙ «Փոխելը եւ բարելավելը երկու տարբեր բաներ են» գերմանական ասացվածքը: (Տեղեկությունըՙ լոսանջելեսյան «Նոր օր» շաբաթաթերթից): |