RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

Տեղադրվել է` 2013-05-06 23:15:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1831, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - ԷԼԻ ՎԻԶԵԼ

Հ. Ծ.

երկխոսություն ցեղասպանության թեմայով

Ժանո Պողոսյանը Օրանժից (Կալիֆոռնիա) տեղեկացնում է, որ Ուալլասի «Ամենայն Հավատո» մատուռում, հոծ բազմության ներկայությամբ, ապրիլի 17-ին տեղի է ունեցել երկխոսություն ցեղասպանությունը հիշելու պարտականության վերաբերյալ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի միջեւ (նկարումՙ ձախից):

Հարգարժան զրուցակիցները կարեւորել են հայերի ցեղասպանության եւ Հոլոքոսթի զոհերի հիշատակը հարգելու եւ սերունդներին փոխանցելու մարդկության բարոյական պարտականությունը եւ արդարություն պահանջելու իրավունքը: Նրանք խոսել են իրենց անձնական եւ համայնքային փորձառությունների մասին, Հովհաննիսյանը հարցրել է, թե երբեւէ ամբողջական արդարություն կլինի՞, որին Վիզելը պատասխանել է «ոչ» նույնիսկ ճանաչման եւ փոխհատուցման դեպքում: Հովհաննիսյանն անմիջապես արձագանքել է, որ հայերը դեռ այդ ճանաչման եւ փոխհատուցմանն էլ չեն արժանացել Թուրքիայի կողմից:

Դոկտ. Վիզելը այնուհետեւ խոսել է «հիշատակությունը կիրք դարձրած» հայերի մասին եւ թե ինչպես «հայոց դատը դարձավ նաեւ իմ դատը»:

Որպես երկխոսության համակարգող հանդես է եկել Չեփման համալսարանի պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Ջենիֆեր Քինը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ