RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



Տեղադրվել է` 2013-05-06 23:15:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1490, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 41

«ՁԻԹԱՊՏՈՒՂ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՐԴԻՆ»

Հ. Ծ.

Ֆրանսահայ ռեժիսորի նոր ֆիլմը

Գլենդեյլի կենտրոնական գրադարանի դահլիճում ապրիլի 19-ին կայացել է ֆրանսահայ մրցանակակիր կինոարտադրիչ Մաթյու Զեյթինջիօղլուի վավերագրական «Ձիթապտուղ վաճառողի որդին» 76-րոպեանոց ֆիլմը, որը Թուրքիայում անցկացրած իր օրերի մասին է: Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթրի»ՙ նա Թուրքիա է գնացել կնոջ հետՙ մեղրամիսը անցկացնելու եւ իր հայկական արմատները պարզելու համար: Տեղացիների հետ հարցուփորձերից ու քննարկումներից նա պարզել է, որ նոր սերունդը շարունակում է ժխտել հայերի ցեղասպանությունը:

Ֆիլմը, որն ընդգրկում է հարցազրույցներ եւ պատմական փաստեր, ցուցադրվել է ավելի քան տասը միջազգային փառատոներում եւ մրցանակի արժանացել «Լոս Անջելեսի ֆիլմերի եւ սցենարների փառատոնում» եւ «Լոս Անջելեսի ֆիլմերի մրցանակաբաշխության» ժամանակ:

Զեյթինջիօղլուն ծնվել է Վերսալում (Ֆրանսիա): Տնտեսագիտության եւ գործարարության գծով թեկնածուական է պաշտպանել Վերսալի համալսարանում: Հեղինակ է մի քանի կարճամետրաժ ֆիլմերի, որոնք մրցանակների են արժանացել տարբեր փառատոներում եւ ճանաչում բերել նրան: Դրանց շարքում հիշատակության արժանի են «Մարդը, որը քաղցած չէր», «Խոսիր ինձ հետ սիրո մասին» եւ «Բարերարն ու ագարակը» ֆիլմերը: Ներկայումս նա նոր վավերագրական ֆիլմ է պատրաստում Հնդկաստանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ