RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



Տեղադրվել է` 2013-05-06 23:15:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1096, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԱՂԹՈՂԻՆ ԶԻՋԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՈՎ

Իսպանիայի Մայորկա քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 9 հնարավորից վաստակած 7 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նա միայն լրացուցիչ գործակիցներով գլխավոր մրցանակը զիջեց իսպանացի Սալվադոր դել Ռիո դե Անգելիսին: Ավարտական 3 տուրերում Կարենը հաղթեց Իլյա Զարագացկուն, ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Պետկովի եւ մրցաշարի հաղթող Սալվադոր դել Ռիո դե Անգելիսի հետ: Հենց այդ պարտիան էլ վճռորոշ եղավ գլխավոր մրցանակի համար պայքարում:

Հաջող էր նաեւ Բելառուսը ներկայացնող Սերգեյ Կասպարովի ելույթը: Նա 6 միավորով գրավեց 12-րդ տեղը: Կասպարովը նախ ոչ-ոքի խաղաց Մարսելո Պանելոյի հետ, ապա հաղթեց Մաուրիցիո Վասալոյին, իսկ ավարտական տուրում պարտվեց Վլադիմիր Պետկովին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ