ՀԱՅ ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՐՁԱՆ Հայ հեծանվորդները հաջող ելույթներ ունեցան Իրանում եւ Լեհաստանում անցկացված միջազգային մրցաշարերում: Երեւանցի Էդուարդ Մաթոսյանը Իրանում անցկացված ասիական լիգայի բաց առաջնությունում 100 մետր միջանկյալ վերջնագծով խմբային մրցավազքում գրավեց 3-րդ տեղը: Հովհաննես Հովհաննիսյանը Վարշավայում մասնակցեց 2 մրցման: Առաջինում նա 3 կմ հետապնդումով հեծանվավազքում գրավեց մրցանակային 3-րդ տեղը: Իսկ մյուս մրցաշարում հայ հեծանվորդը 68 կմ խճուղային հեծանվավազքի կրիտերիում մրցաձեւում ցույց տվեց 2-րդ արդյունքը: |