RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-06-14 23:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 945, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ԱՐՅԱՆ ՔԱՆԱԿԸ ԴԵՌԵՎՍ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

Ի. Պ.

Երեկ արյան դոնորի միջազգային օրն էր: 2005-ին Ժնեւում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում որպես արյան դոնորի միջազգային օր հաստատվեց հունիսի 14-ը` ի պատիվ 1868 թվականին նույն օրը ծնված ավստրիացի բժիշկ Կառլ Լանդշտայների, որը 1930-ին Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:

Մարդուց մարդուն արյան փոխներարկում առաջին անգամ կատարվել է 1819-ին Անգլիայում: Այսօր արյան փոխներարկումն արդեն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման ու արյունաբանության ոլորտներում, եւ հաճախ արյան բաղադրամասի ժամանակին կատարված փոխներարկումը մարդկային կյանք է փրկում:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` Հայաստանում հավաքագրվող արյան քանակը տարեցտարի ավելանում է. եթե 2000-2001 թվականներին տարեկան լինում էր շուրջ 6000-7000 արյունատվություն, ապա միայն 2012-ին եղել է շուրջ 15 հազար արյունատվություն: Այնուամենայնիվ, մեր երկիրը դեռեւս հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր ունի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորագրերի համաձայն` արյան բաղադրատոմսերով ու պատրաստուկներով Հայաստանի պահանջարկն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել 60 հազար արյունատվություն:

Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են փոխհատուցվող դոնորները` կազմելով 43,8 տոկոս, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անվարձահատույց կամավոր դոնորները, որոնք մեզ մոտ կազմում են 3,4 տոկոս:

Արյունատվության շնորհիվ հնարավոր է մարդկային կյանք փրկել, ու այս գաղափարը, ըստ առողջապահության նախարարության, կարեւոր է, որ սերմանվի մեր հասարակության մեջ հնարավորինս վաղ հասակից: Սեփական արյունը նվիրաբերելը մարդասիրական քայլ է, նաեւՙ սեփական առողջությանը նպաստող, ինչը շարունակաբար անհրաժեշտ է քարոզել ու խրախուսել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ