RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-06-14 23:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 976, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅԻՆ

Հուլիսի 6-17-ը Կազանում կանցկացվեն 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը, որում Հայաստանի մարզիկները հանդես կգան 10 մարզաձեւում: Արդեն հայտնի է ծանրամարտի մրցումներին մասնակցող Հայաստանի թիմի կազմը: Կազանում մրցահարթակ դուրս կգան Սմբատ Մարգարյանը (56 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ) եւ Վարդան Դավթյանը (94 կգ):

Մեր ուսանող ծանրորդները հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ ներկայումս Ծաղկաձորում են նախապատրաստվում մրցումներին: Հավաքի ավարտական փուլը կանցկացվի Աբովյանի մարզաբազայում: Մեր ծանրորդներից սպասելիքները մեծ են: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը նույնիսկ վստահ է, որ երեքն էլ նվաճելու են Ունվերսիադայի չեմպիոնի տիտղոսը:

Մրցումներին պատրաստվող մեր եռյակից երկուսըՙ Աղասի Աղասյանն ու Վարդան Դավթյանը մասնակցել են 2 տարի առաջ օգոստոսին Չինաստանի Շենցզեն քաղաքում կայացած 26-րդ համաշխարհային Ունիվերսիադային: Աղասի Աղասյանը մինչեւ 77 կգ քաշային կարգում գերազանց ելույթ ունեցավՙ երկամարտի 337 կգ (151+186) արդյունքով նվաճելով Ունիվերսիադայի չեմպիոնի տիտղոսը: Նա անկախ Հայաստանի առաջին մարզիկն է, որ նման նվաճման հասավ համաշխարհային ուսանողական խաղերում:

Իսկ ահա Վարդան Դավթյանի ելույթն անհաջող էր: Մինչեւ 94 կգ քաշային կարգում նա միայն մեկ մոտեցում հաջող ավարտեցՙ պոկելով 165 կգ-անոց ծանրաձողը: Հրում վարժությունում նա 0 ստացավՙ չկարողանալով բարձրացնել նախնական 196 կգ-ը: Նշենք, որ քաշային այդ կարգում հանդես եկած մեր 2-րդ պատվիրակիՙ Յուրի Վարդանյանի որդուՙ Նորայրի ելույթը եւս անհաջող էր: Նա պոկում վարժությունում միայն 3-րդ մոտեցմամբ բարձրացրեց 155 կգ, իսկ հրում վարժությանը չմասնակցեց: Չինաստանում մեր հավաքականին 2-րդ մեդալը պարգեւեց գերծանրքաշային Հայկ Հակոբյանը, որը երկամարտի 402 (186+216) կգ արդյունքով արժանացավ բրոնզե մեդալիՙ արծաթե պարգեւը մրցակցին զիջելով միայն անձնական ավելի ծանր քաշի պատճառով: Առանձին վարժություններում էլ Հայկը նվաճեց արծաթե եւ բրոնզե մեդալներ: Իսկ ահա մինչեւ 85 կգ քաշային կարգում Արամ Անդրիկյանը 0 ստացավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ