RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013



Տեղադրվել է` 2013-07-17 23:40:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1004, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՄԱՆԴԵԼԱՆ 95 ՏԱՐԵԿԱՆ Է

Մ. Բ.

Ժամանակակից աշխարհի ազատության խորհրդանիշըՙ Նելսոն Մանդելան համամարդկային ուշադրության կենտրոնում է դարձյալ, առողջական վիճակի կրիտիկական լինելու պատճառով: Այդ մասին են խոսում շուրջ մեկ ամիս արդեն աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները: Այսօր լրանում է նրա ծննդյան 95-ամյակը (1918, հուլիս 18): Կենդանության օրոք լեգենդի վերածված Մանդելայի անձն ու գործը, անշուշտ, հետաքրքրել են նաեւ արվեստի աշխարհի մարդկանց, կինոգործիչներինՙ հատկապես: Նրա մասին պատմող վերջին ֆիլմըՙ նկարահանված «Ազատության տեւական ճանապարհը» ինքնակենսագրական գրքի հիման վրա, համանուն խորագրով, շուտով ցուցադրության կներկայացվի: Մանդելայի «Հուշերի» գիրքը լույս է տեսել 1994 թ.-ին, Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին միջռասսայական ընտրություններից անմիջապես հետո, երբ նա նախագահը դարձավ այն երկրի, որի բանտերում անցկացրեց ավելի քան քառորդ դար:

Ֆիլմի ռեժիսորըՙ Ջասթին Չեդվիկն է, գլխավոր դերակատարըՙ Իդրիս Էլբան: «Սա պատմություն է, որն ամեն օր, ամեն պահ ներշնչում է ինձ: Արդեն իսկ այս դերակատարման հրավերը պատիվ էր ինձ համար», ասել է նա:

Մանդելային նվիրված, անշուշտ, առաջին ֆիլմը չէ սա: Քլինթ Իսթվուդի ֆիլմով, որին մասնակցում էր Մեթ Դեյմոնը, ըստ էության, սկսվեց Մանդելայի կինոպատումը: Այս ֆիլմում Մանդելայի դերում հանդես է եկել Մորգան Ֆրիմենը: Այդ մասին Իսթվուդը վկայում է. «Մորգանը առաջարկեց կարդալ սցենարը: Սկզբից կարծեցի ֆիլմը ռեգբիի մասին է: Մտքովս չէր կարող անցնել, որ այս պատմությունը անմիջականորեն այսպես կարող է առնչվել Մանդելային եւ նրաՙ Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարության տարիներին: Ես պատկերացրի այն հսկայական ջանքերը, որ ներդրել է նա երկիրը միավորելու համար» (euronews.com):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ