ԽՓԱԾ ԳՈԼԸ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՑԱՎ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում իր 3-րդ ստուգողական հանդիպումն անցկացրեցՙ խփելով 2-րդ գնդակը: Շվեյցարիայում տեղի «Լյուցեռնի» հետ հանդիպման 42-րդ րոպեին Հենրիխը ձախ թեւով ներխուժեց տուգանային հրապարակ եւ դարպասապահի ոտքերի արանքով գնդակն ուղարկեց դարպասըՙ հաշիվը դարձնելով 3-1: Ցավոք Մխիթարյանը հարվածի պահին ցավեցրեց ոտքը եւ չկարողացավ շարունակել հանդիպումը, որը 4-1 հաշվով շահեց «Բորուսիան»: Խաղից հետո նա կաղալով մոտեցավ թիմի ավտոբուսին, ինչը շատ անհանգստացրեց «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Բուժզննումը ցույց է տվել, որ վնասվել է Հենրիխի սրունքաթաթային հոդը, որի ապաքինման համար մոտ մեկ ամիս կպահանջվի: Դա նշանակում է, որ Մխիթարյանը բաց կթողնի ոչ միայն հուլիսի 27-ին «Բավարիայի» հետ կայանալիք Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը, այլեւ չի մասնակցի օգոստոսի 14-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան ընկերական խաղին: |