RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013



Տեղադրվել է` 2013-07-17 23:40:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1047, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ՇՈՒՐՋ ՄԵԿ ՏԱՍՆՅԱԿ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆԿԱՐՆԵՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ ԲՐՅՈՒՍԵԼԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ

Բրյուսելի թանգարանից հափշտակել են շուրջ տասն արժեքավոր կտավներ, այդ թվում բելգիացի գեղանկարիչ Ջեյմս Էնսորի (1860-1949 թթ.) վրձնի «Ծովախեցգետիններ եւ խխունջներ»-ը եւ հոլանդացի Քեյս Վան Դոնգենի (1877-1968 թթ.) «Մտածող կինը», հուլիսի 17-ին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Պահոցում ցուցադրված են 15-19-րդ դարերի ֆլամանդացի եւ իտալացի նկարիչների, այդ թվում Պիտեր Բրեյգելի որդիների, ինչպես նաեւ Ռեմբրանդի եւ Վան Գոգի աշակերտների ստեղծագործությունները:

«Հափշտակվել են պատմական մեծ արժեք ունեցող կտավներ», հայտարարել Է Van Buuren թանգարանի աշխատակցուհի Իզաբել Անսպախը: Նա հրաժարվել Է հայտնել արվեստի գողացված ստեղծագործությունների մոտավոր արժեքը:

Անսպահի խոսքովՙ հանցագործները թանգարան են ներթափանցել հուլիսի լույս 16-ի գիշերըՙ կոտրելով մուտքի դուռը: «Ազդասարքը գործի Է ընկել, բայց գողերը գործել են շատ արագ, նրանց պահանջվել Է շուրջ երկու րոպե»,- հաղորդել Է արվեստագետը:

Գողության փաստով ոստիկանությունը վարում Է հետաքննություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #122, 18-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ