RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 885, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԲՐԱՀԻՄԻ. «ԺՆԵՎԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՅԱՆԱԼ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ»

Սիրիայում Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությանը նվիրված Ժնեւի հաշտության կոնֆերանսը հետաձգվում է, բայց ինքը հույս ունի անցկացնել մինչեւ տարեվերջ: Այդ մասին հաղորդում է BBC News հեռուստաալիքը:

Կոնֆերանսը հետաձգվում է ներկայացուցչության եւ օրակարգի հարցերի առնչությամբ սիրիական ընդդիմության ներքին տարաձայնությունների պատճառով, ասել է Բրահիմինՙ ավելացնելով, որ նոյեմբերի 25-ին ինքը հանդիպումներ է ունենալու ամերիկացի եւ ռուսաստանցի դիվանագետների հետ:

Նա արդեն բանակցել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանի, ՌԴ փոխարտգործնախարարներ Միխայիլ Բոգդանովի եւ Գենադի Գատիլովի հետ, հանդիպումներ ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Լիբանանի, Իրաքի, Հորդանանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ:

Կոնֆերանսի հետաձգման մյուս պատճառն այն է, որ Բաշար Ասադի կառավարությունը պատրաստ չէ քննարկել իշխանության փոխանցման հարցը, իսկ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը չեն կարողանում փոխհամաձայնության գալ Իրանի մասնակցության հարցում:

Սիրիայի նախագահի խորհրդական Բուսայնա Շաաբանը BBC-ի թղթակցին հայտնել է, որ Բաշար Ասադի պաշտոնաթողության հարցը չի քննարկվում, եւ որ նա կհեռանա միայն 2014 թ. նախագահական ընտրություններում պարտվելու դեպքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ