RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 796, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՍՈՊՐԱՆՈՆԵՐ ԿԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ

Մ. Հ.

Ինչպես «Ազգն» արդեն տեղեկացրել էՙ մեկնարկել է «Վերադարձի» դասական երաժշտության յոթերորդ փառատոնը:

Համերգային ծրագիրն այս տարի նվիրված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր, ականավոր երաժիշտ Զարեհ Սահակյանցի 80-ամյակին:

Փառատոնը հանդիսատեսին կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով եւ կեզրափակվի նոյեմբերի 20-ին: Համերգներից չորսն արդեն տեղի են ունեցել, իսկ ահա նոյեմբերի 8-ին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը տեղի կունենա սոպրանոներ Կարինե Մկրտչյանի եւ Արմինե Մկրտչյանի համերգը, որը թվով հինգերորդն է: Փառատոնի վերջին օրը` նոյեմբերի 20-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակումը, որին իրենց կատարումներով հանդես կգան Վահագն Պապյանը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Նշենք, որ «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնն իրականացվում է նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ