RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1058, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

9 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑԻՆ

Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 2-ին Կապանում կայացած «Գանձասար»-«Արարատ» հանդիպումից անմիջապես հետո խաղադաշտում 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ քաշքշուկ էր սկսվել: ՀՖՖ կարգապահական կոմիտեն քննարկելով տեղի ունեցած միջադեպը, բավականին խիստ պատժամիջոցներ է կիրառել 2 թիմերի ֆուտբոլիստների նկատմամբ: Պատժվել են «Արարատի» 6, «Գանձասարի» 3 ֆուտբոլիստներ: 2-ական խաղով որակազրկվել են քաշքշուկի անմիջական հրահրողներ, գանձասարցի Հրայր Մկոյանն ու արարատցի Դարկո Բոնդիչը: Մեկական խաղով որակազրկվել են գանձասարցի Արթուր Ավագյանը, արարատցիներ Ստեփան Ղազարյանը եւ Գեւորգ Նռանյանը: 2 խաղով պայմանական որակազրկվել են գանձասարցի Արմեն Տատինցյանը, արարատցիներ Գալուստ Պետրոսյանը, Հովհաննես Գրիգորյանն ու Վաչագան Կարապետյանը:

«Գանձասար» ակումբը տուգանվել է 150 հազար դրամով, «Արարատը»ՙ 200 հազար դրամով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ