RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 760, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՆԵՈՆԱՏԱԼ ԽՆԱՄՔԻ ԲՈՒԺՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍԻՍԻԱՆԻ ԾՆՆԴԱՏԱՆԸ

Ընդհանուր առմամբՙ նեոնատալ խնամքի երկարաժամկետ ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 465 միլիոն դրամ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ BirthLink-ի տնօրեն Քեթի Մելորը շրջայցով եղել են Սիսիանի կենտրոնական հիվանդանոցի նորածնային բաժանմունքում:

Այս հիվանդանոցը համալրվել է վերակենդանացման, նորածինների մարմնի ջերմությունը եւ շնչառությունը կայունացնող, ինչպես նաեւ մոնիտորինգի սարքավորումներով:

«Մարդկային կյանքի փրկության հարցում չափազանց կարեւոր է բարձորակ մասնագետի առկայությունը: Արդյունավետ միջամտություն իրականացնելու` բժշկի ցանկությունը, սակայն, ուղղակիորեն պայմանավորված է անհրաժեշտ սարքավորումների առկայությամբ, ինչը թույլ կտա երաշխավորել է գործադրված ջանքերի արդյունավետությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է հնարավորինս աջակցել բժշկինՙ նրա աշխատանքի գոհացուցիչ արդյունքն ապահովելու ակնկալիքով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Մայրաքաղաքից հեռու գտնվող որեւէ հիվանդանոցում անհրաժեշտություն է նորածին երեխաներին շտապ օգնություն ցուցաբերելը: Անհապաղ օգնության կարիք ունեցող երեխաների, հատկապես` վաղ ծնունդների վիճակը կայունացնելու համար, նման սարքավորումները պետք է մատչելի լինեն ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում:

Վաղաժամ ծնված եւ հիվանդ նորածինների խնամքն ապահովելու համար BirthLink-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջեւ համագործակցությունը շարունակվում է արդեն վեցերորդ տարին: Ծրագիրը թույլ է տալիս նվազեցնել նորածնային մահացության դեպքերը Հայաստանում:

Նեոնատալ խնամքի կարեւորության խոսուն փաստ է նորածնային մահացությանը վերաբերող համաշխարհային վիճակագրությունը: Այսպեսՙ կյանքի առաջին տարվա ընթացքում մահանում է ավելի քան 4 միլիոն երեխա: Մահացության դեպքերի երեք քառորդը գրանցվում է կյանքի առաջին շաբաթվա ընթացքում, իսկ ավելի քան մեկ միլիոնըՙ առաջին օրվա ընթացքում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող ծրագիրն ուղղված է կյանքի առաջին իսկ օրվանիցՙ նորածինների կյանքի փրկությանը: Դա արվում է ծննդատներին համապատասխան գիտելիքներ, հմտություններ եւ սարքավորումներ տրամադրելու միջոցով:

Տրամադրված սարքավորումները նախատեսված են ծննդից հետո առողջական խնդիրներ ունեցող եւ ցածր քաշով ծնված նորածինների կենսաապահովման համար: Դա հնարավորություն է տալիս կայունացնել նորածինների վիճակը` նախքան նրանց Երեւանի կամ մարզկենտրոնի բուժհաստատություններ հասցնելը: Այս սարքավորումները որոշ դեպքերում թույլ են տալիս առհասարակ խուսափել այլ բուժհաստատություններ տեղափոխելուց:

Ընդհանուր առմամբՙ նեոնատալ խնամքի երկարաժամկետ ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 465 միլիոն դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ