«ՇԻՐԱԿԸ» ԿՄՐՑԻ «ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԳԵԼԵՔՍԻԻ» ՀԵՏ Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը դեռեւս չի հատել «հասարակածը», սակայն Գյումրիի «Շիրակն» արդեն ծրագրել է ձմեռային նախապատրաստական աշխատանքները: Ակումբի մամուլի քարտուղարությունից տեղեկացանք, որ փետրվարի 15-ին նախատեսվում է ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում ընկերական հանդիպում անցկացնել «Լոս Անջելես Գելեքսի» թիմի հետ, որն ամերիկյան ֆուտբոլի առաջատար ակումբներից մեկն է: Այս թիմում հանդես են գալիս ֆուտբոլասերներին լավ ծանոթ Լենդոն Դոնովանը, Ռոբին Քինը եւ Կառլո Կուդիչինին: |