RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



ԳՅՈՒՄՐԻ

Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 852, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 10

«ՄԵԿ ԲԱՑԻԿՙ ՄԵԿ ԲՆԱԿԱՐԱՆ» ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գ. Մ.

Նախաձեռնում են երիտասարդները

Ուղիղ մեկ ամիս է մնում դեկտեմբերյան երկրաշարժի 25-րդ տարելիցին: Եթե տարածության ու ժամանակի հեռվից նայողների համար դա լոկ թվական է, ապա Գյումրիում, Սպիտակում եւ աղետի վերքերից լիովին չապաքինված այլ բնակավայրերում ժամանակավոր կացարաններում ապրող դեռ շատերի համար քառորդդարյա մաքառման ժամանակաշրջան է: Գյումրու Սբ. Յոթվերք եկեղեցու երիտասարդական «Բարեգործական ջոկատի» անդամները որոշել են յուրօրինակ մի նախաձեռության միջոցով օգնել երկրաշարժից անօթեւան գեթ մեկ այնպիսի բազմազավակ ընտանիքի, որն ինչ-ինչ պատճառներով դուրս է մնացել անօթեւանների հերթացուցակից, չունի համապատասխան կարգավիճակ եւ զրկված է բնակարան ստանալու հնարավորությունից:

Աղետի 25-րդ տարելիցին ընդառաջ մեկնարկել է երիտասարդների «Մեկ բացիկՙ մեկ բնակարան» բարեսիրական ձեռնարկը, որի էությունը հետեւյալն է: Կազմակերպիչներն աջակիցների օգնությամբ տպագրել են 15.000 խորհրդանշական բացիկ, որոնց վրա գրված են աստվածաշնչյան հայտնի խոսքերը. «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց...»: Յուրաքանչյուր բացիկը վաճառվում է 400 դրամով, եւ բոլոր տպագրված բացիկները վաճառվելու դեպքում ընդհանուր գումարը կկազմի 6 մլն դրամ: Այդ գումարով նախատեսվում է մինչեւ դեկտեմբերի 7-ը գնել մեկ բնակարան եւ նվիրել ընտրված բազմանդամ ընտանիքին: Ընտանիքի ընտրության հարցում երիտասարդներին կօգնի անօթեւանների խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն:

Յուրաքանչյուր բարեգութ մարդ կարող է մասնակցել այս աստվածահաճո ձեռնարկի իրագործմանը, որը հաջողության դեպքում հնարավոր էՙ շարունակություն ունենա: Վաճառված բացիկների թիվն առայժմ 6000-ն անց է: Բացված է նաեւ հաշվեհամար Առէքսիմբանկում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ