ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ Սույնով Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մասնակցելու 2013 թվականի նոյեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 21-ը ներառյալ իրականացվող Երեւանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2014 թվականի դրույքաչափերի եւ Երեւանի քաղաքային համայնքում տեղական վճարների դրույքաչափերի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երեւանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Երեւանի զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ կարող են մինչեւ 2013 թվականի նոյեմբերի 21-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (gayane.hakobyan@yerevan.am), ինչպես նաեւ կարող են գրավոր ներկայացվել Երեւանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2013 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փող. 1 հասցեում գտնվող Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2013 թվականի նոյեմբերի 18-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010 514-122 հեռախոսահամարով: |