RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#190, 2013-11-05 > #191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013



Տեղադրվել է` 2013-11-06 23:17:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 738, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԱՐԱՍԵՌ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՊՐԵՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունը կջանա հասնել այն բանին, որ ուսանողները եւ ուսանողուհիները բնակվեն հանրակացարանների տարբեր շենքերում: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:

Էրդողանի խոսքերով, պետությունը չպետք է միջամտի քաղաքացիների մասնավոր կյանքին, սակայն ուսանողների անվտանգությունը կառավարության պարտքն է նրանց ծնողների հանդեպ, գրում է Huriyet Daily News թերթը: Վարչապետը միասնական հանրակացարանների առնչությամբ մասնավորապես հայտարարել է. «Հայտնի չէ, թե ինչ է տեղի ունենում այդ հաստատություններում... Մենք, որպես պահպանողական ժողովրդավարական կառավարություն, պարտավոր ենք միջամտել»:

Ըստ որում, վարչապետը նշել է, որ պետական հանրակացարանների 3/4-ը արդեն բաժանված է սեռային սկզբունքով: Ներկայումս խոսքը մնացյալ շենքերի, ինչպես նաեւ մասնավոր հանրակացարանների մասին է:

Էրդողանի կառավարությունը եւ նրա Արդարության ու զարգացման կուսակցությունը հաճախ մեղադրվում են աշխարհիկ պետություն Թուրքիան իսլամականացնելու փորձերի մեջ: Մասնավորապես 2013-ի աշնանը վերցավեց պետական հիմնարկներում հիջաբ կրելու արգելքը, որը գործել էր վերջին 10 տարիներին: Մեկ տարի առաջ Էրդողանը ստորագրել էր կրթությանը վերաբերող նոր օրենք, որն ամրապնդում է իսլամական հոգեւոր դպրոցների դիրքերը: Օրենքի ստորագրումը հարուցել էր աշխարհիկության կողմնակիցների վրդովմունքը:

2013-ի մայիս-հուլիսին Ստամբուլում եւ այլ քաղաքներում ընդդիմության ցույցերի մասնակիցները Էրդողանին մեղադրել էին երկիրն իսլամականացնելու մեջ եւ պահանջել էին նրա հրաժարականը: Անկարգությունների հետեւանքով տուժել էր մոտ 7 հազար մարդ:

Էրդողանը եւ իր կողմնակիցները պնդում են, թե իրենք սոսկ «կարգավորում» են այն մարդկանց կյանքը, ովքեր ձգտում են կատարել կրոնական բոլոր ծեսերը: Իշխանությունները բողոքի ցույցերի մասնակիցներին մեղադրում են արտերկրից հովանավորվելու մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #192, 07-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ