ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ Երեկ հետմիջօրեին Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Թեքեյան մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխությունը մշակութասեր հոծ բազմության ներկայությամբ: Առանձին ժյուրիների որոշմամբ մրցանակի եւ նյութական պարգեւների արժանացան` գեղարվեստական գրականության ասպարեզում` Վանաձորից բանաստեղծ Մանվել Միկոյանը` «Ստվերներից անդին» ժողովածուի համար, կերպարվեստի բնագավառում` քանդակագործ Միսաք Մելքոնյանը «Թավջութակահարը» բրոնզաձույլ արձանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղղեկ եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ` 2017թ.-ի համերգային ծրագրի համար, իսկ Գյումրիի Վ. Աճեմյանի անվ. պետական թատրոնը ` Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» թատերականացված գործի ներկայացման համար: Ավելի մանրամասն` մեր առաջիկա համարում: |