RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 6209, Տպվել է` 601, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԱՇԽՈՒՅԺ Է

Հ.Ծ.

Իսպանիայի մի շարք քաղաքներից ամենակազմակերպված հայկական համայնքը գտնվում է Բարսելոնայում: Հայերի մեծամասնությունը այնտեղ հաստատվել է Մերձավոր Արեւելքից եւ նախկին խորհրդային հանրապետություններից, մասնավորապես Հայաստանից: Ըստ «Բարսելոնայի հայերի մշակութային ասոցիացիայի» (ԲՀՄԱ) նախագահ Տաթեւ Սուլյանի , այնտեղ ապրում են մոտ 3000 հայեր, որոնցից ամենավաղ ժամանողները եթե զբաղվել են շինարարական եւ ռեստորանային աշխատանքներով, ապա ավելի ուշ ժամանողների մեջ կան գործարարներ, իրավաբաններ եւ այլ մասնագիտության տեր անձինք:

2004-ին հիմնված ԲՀՄԱ-ն ունի «Հայ տուն» անվամբ մի հավաքատեղի, որը 2010-ին է հիմնադրվել ՀԲԸՄ-ի աջակցությամբ եւ ծավալում է աշխույժ հայրենասիրական գործունեություն: Ամեն շաբաթ օր, «Միրոր-Սփեքթեյթրում» Արամ Արքունի հաղորդմամբ, համայնքի անդամները հավաքվում են այնտեղ իրար հետ ժամանակ անցկացնելու, շախմատի, պարի եւ հայոց լեզվի դասընթացներին մասնակցելու համար: Ուսուցիչները կամավոր սկզբունքներով են աշխատում, իսկ դասագրքեր ստանում են Հայաստանից: Կազմակերպվում են նաեւ դասախոսություններ եւ այլ միջոցառումներ, ինչպես օրինակ ղարաբաղյան շարժման 30-ամյակին եւ մայրենի լեզվին նվիրված տոնակատարությունները:

ԲՀՄԱ-ն հատուկ ուշադրություն է դարձնում նոր սերնդի հայեցի դաստիարակության խնդիրներին: Ստեղծել է իր կայքը (www.acab.es) եւ ֆեյսբուքյան էջըՙ կարողանալ կապ հաստատելու համար համայնքի անդամների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ