ԲԶԲԶԱՑԵ՛Ք. ԿՈՉ ՄԵՂՈՒՆԵՐԻՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Սլովենիայի տարիների ջանքերն իզուր չանցանՙ ՄԱԿ-ը մայիսի 20-ը հռչակվեց մեղուների միջազգային օր: Մայիսի 16-ին Բունդեսթագում կանցլեր Մերկելը պատգամավորների ուշադրությունը բեւեռեց այդ օրվա կարեւորությանըՙ իր ծավալուն ելույթում 1 րոպե հատկացնելով բնապահպանական խնդիրներին: Սաիհարկե արժանացավ Կանաչների քննադատությանը: Մեղուները, հատկապես վայրի տեսակները, անչափելի նշանակություն ունեն վայրի եւ ընտանի բուսատեսակների պահպանման գործում, դրանց մեծ մասն առանց մեղուների կվերանա: ԳԴՀ-ում 585 վայրի տեսակներից 300 հայտնվել են Կարմիր գրքում, դրա մասին ահազանգում են: Հաննովերում խանութներից մեկը դարակներից հավաքել էր այն մթերքները, որ չեն լինի առանց մեղուների: Խանութի տեսականին 60 տոկոսով նվազել էր: Իսկ Հայաստանու՞մ...լսել ենք «քիչ բզբզացեք» արտահայտությունը, որ մեղուներին երեւի հասցեագրված չէր:: |