RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 6321, Տպվել է` 835, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՐՏԱՌՈՑ «ՁԻՈՎ ՔԱՅԼԸ»

Գ. Մ.

Նաեւ մեկ հրաժարական ու մեկ հրաժարականի պահանջ Գյումրիում

Վերջին մի քանի օրերին Գյումրիում տարօրինակ լուրեր էին պտտվում, թե քաղաքի համայնքային ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 17 անդամներից 10-ը մայիսի 17-ի նիստում անվստահություն են հայտնելու... քաղաքապետ Բալասանյանին: Նիստն այդ օրակարգով հրավիրվել էր նրանց եւ ավագանու երկու այլ խմբակցություններից մեկական անդամի պահանջով: Ոմանք չէին ուզում դրան հավատալ (ինչպե՞ս կարող է իր թիմն իր դեմ ելնել), շատերն էլ դրանում մի կազմակերպված քայլ, երկրում տիրող իշխանափոխության իրավիճակում հնարավոր իրական ընդդիմադիրներին կանխելու լոկ բեմադրություն էին տեսնումՙ միանգամայն կանխատեսելի ավարտով:

Նման կասկածները հաստատվեցին: Ավագանու նիստում երեկ կայացած քվեարկությամբ անվստահության որոշումը չընդունվեց, եւ քաղաքապետը մնաց իր պաշտոնին: Լրագրողների հարցերին ի պատասխան Սամվել Բալասանյանը խոստովանեց, որ իրենք են կազմակերպել այդ ՙքվեարկությունը՚ՙ իր հանդեպ եղած վստահության չափը եւ «իր» ավագանուն ստուգելու համար: Նրան անհանգստացրել էին նաեւ այլ անձանց քաղաքապետ առաջադրելու թեմայով այս ընթացքում որոշ շրջանակներում խմորվող խոսակցությունները: Ի դեպ, պրն Բալասանյանը ավագանու անդամներին մինչեւ այժմ շարունակում է դիմել «հարգելի ավագանիներ» բառերով: Սա նշում ենքՙ պարզապես նրան սխալն ուղղելու հարցում օգնելու բարի մղումով:

Գյումրիում օրերս հրաժարական է տվել Շիրակի պետական համալսարանի (մինչեւ վերջերսՙ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ) ռեկտոր Սահակ Մինասյանը : Այստեղ ռեկտորի գործունեության հետ կապված լարված մթնոլորտ էր առաջացել հանրապետության վերջին իրադարձություններից դեռ ամիսներ առաջ, իսկ բուհի ղեկավարի հրաժարականի ակտիվ պահանջը հատկապես այդ իրադարձություններից հետո եղավ: Ժամանակավոր հանգուցալուծումը տեղի ունեցավ երեք օր առաջ, ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո, մինչեւ կընտրվի բուհի կառավարման նոր խորհուրդ եւ կկազմակերպվի ռեկտորի նոր ընտրություն:

Նախարարն առաջիկա շաբաթվա ընթացքում նորից է այցելելու Գյումրիՙ այս ու նաեւ քաղաքի մեկ այլ բուհիՙ կոնսերվատորիայի տեղի մասնաճյուղի հարցերով: Ըստ տեղեկությունների, վերջինիս տնօրենին «ճամպրուկը հավաքելու» պահանջներ են այս շրջանում ներկայացվել սոցիալական ցանցերում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ