RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021



Տեղադրվել է` 2021-08-25 22:46:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1874, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐԻՑ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՄԱՍԻՆ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Ատոմակայանները շարունակում են մնալ էներգետիկայի կարեւորագույն ճյուղը. մոտակա 5 տարում դրանց թիվն աշխարհում աճելու է եւս 50-ով: Ամբողջ աշխարհում էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի հետ միջուկային էներգետիկան շարունակում է արագորեն զարգանալ: 2021 թվականի մայիսի դրությամբ աշխարհի 32 երկրներում գործում է 191 ատոմակայանՙ ընդհանուր 440 միջուկային ռեակտոր: Դրանց ընդհանուր հզորությունը կազմում է շուրջ 400 ԳՎտ: 2019 թվականի տվյալներով, այս միջուկային ռեակտորները մատակարարել են աշխարհի էլեկտրաէներգիայի ավելի քան 10%-ը:

Այժմ թվով 16 երկրներում, մասնավորապեսՙ Չինաստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում, կառուցվում է շուրջ 50 միջուկային ռեակտոր: Ընդ որում, մինչեւ 2027 թվականը Թուրքիայում կգործարկվի 3 միջուկային ռեակտոր, Իրանումՙ 1:

Ատոմակայանների աշխատանքի հիմքը միջուկային ռեակտորն է, որում որոշ ծանր տարրերի միջուկների տրոհման շղթայական ռեակցիայի շնորհիվ անջատվում է ջերմային էներգիա, որն այնուհետեւ փոխակերպվում է էլեկտրականի:Մեկ կգ ուրանի իզոտոպների կամ պլուտոնիումի ճեղքումից ստացվում է 22,5 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիային համարժեք էներգիա, որը մոտ 2,5 միլիոն անգամ գերազանցում է 1 կգ պայմանական վառելիքի այրումից ստացված էներգիան:

Հարավային Կովկասում գործող միակ ատոմակայանը գտնվում է Հայաստանումՙ Մեծամոր քաղաքի շրջակայքում: Մեծամորի ատոմակայանն (ՀԱԷԿ) ունի երկու էներգաբլոկ` կառուցված 440 տիպի B270 մոդելի ռեակտորների բազայի վրա: ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը` 1980 թվականի հունվարի 5-ին: Յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը 407.5 ՄՎտ էր:

1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում է ընդունում որոշ ժամանակով դադարեցնել ՀԱԷԿ-ի աշխատանքը 1989 թվականի փետրվարի 25-ին կանգնեցվեց 1-ին էներգաբլոկը, իսկ մարտի 18-ին` 2-րդ էներգաբլոկը:

1990-ականների սկզբի էներգետիկ ճգնաժամից հետո, երբ Հայաստանը հայտնվեց շրջափակման մեջ եւ չէր կարող ապահովել ածխածնային արտադրանքի սեփական էներգետիկ կարիքները, որոշում կայացվեց վերագործարկել ՀԱԷԿ-ը: 1993 թվականին արդեն նորանկախ Հայաստանի կառավարությունը որոշեց վերագործարկել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը: Անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների եւ արդիականացման աշխատանքների ավարտին` 1995 թվականի նոյեմբերի 5-ին վերագործարկվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը եւ միացվեց երկրի էներգահամակարգին: Իսկ 1-ին էներգաբլոկը կանգնեցման օրվանից չի միացվել էներգահամակարգին:

2017 թվականին մշակվեց ՀԱԷԿ-իՙ 1989-ից անգործության ռեժիմում գտնվող 1-ին էներգաբլոկը շահագործումից դուրս բերելու մասին օրենքի նախագիծը: Ինչ վերաբերում է գործող 2-րդ էներգաբլոկին, դրա շահագծման ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2026 թվականը:

Մինչեւ 2023թ.կավարտվի Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղված ներդրումային ծրագիրը,որի արդյունքում կներդրվի 330միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կերկարաձգվի մինչեւ 2026թ:Եթե 2026թ. հետո ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը համաձայն ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվի,կառավարությունը մտադիր է այն շահագործել առնվազն մինչեւ 2036թ,:Դրա համար կպահանջվի լրացուցիչ 150 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ