RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 24-12-2021



Տեղադրվել է` 2021-12-23 23:26:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 7932, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՉ ԲՐՅՈՒՍՍԵԼ, ՈՉ ԲԵՌԼԻՆ, ԱՅԼՙ ԵՐԵՎԱՆ ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ֆրանսիացի լրագրողները հպանցիկ, հայ լրագրողներըՙ սոսկ փաստն արձանագրելով իրազեկում են, թե 2022- ի գարնանը Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրություններին մասնակից երկրորդՙ Հանրապետականի թեկնածունՙ Վալերի Պեկրեսսն օտարերկրյա առաջին այցով Հայաստանում է: Սրան նախորդել էր դեկտեմբերի 11-14-ին Հայաստան ժամանած ծայրահեղ աջ ուժերի թեկնածու, գրող եւ մեկնաբան Էրիկ Զեմուրի այցը: Պեկրեսսը Հայաստանում եւ Արցախում հանդիպել է երկրի ղեկավարներին, Ամենայն հայոց կաթողիկոսին, եղել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, Եռաբլուրում, որ...ինչպես գերմանալեզու «Դի թագեսփոստի» լրատվությունն է փոխանցումՙ «ցույց տա Կովկասի եւ Արեւելքի քրիստոնյաներին իր սատարումը»: Երկու թեկնածուներն էլ նպատակ ունեն կաթոլիկների եւ հայ 400 000 ընտրողների քվեն շահել»: Ավանդույթ կաՙ ֆրանսիացի կաթոլիկների համար խիստ կարեւոր է Արեւելքի քրիստոնյաների պաշտպանությունը, նկատել է տալիս «Դի թագեսփոստը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 24-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ