ԳԻՐՔ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Լույս է տեսել «Տնտեսական նորոգություններ» գործարկման ուղիները Հայաստանում» (Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, հատոր 2),գիտական հոդվածների ժողովածուն 488 էջ ծավալով: Երաշխավորվել է հրատարակության ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ: Այն ներառում է 20-րդ դարում տնտեսական նորոգություններ իրականացրած եվրոպական, ասիական ու խաղաղօվկիանոսյան, ամերիկյան եւ այլ տարածաշրջանների ավելի քան երկու տասնյակ պետությունների տնտեսվարման առաջավոր փորձը: Գրքի գլխավոր խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը : Գիրքը ընթերցողին հնարավորություն կտա առանց տարբեր աղբյուրների դիմելու տեղեկություն ստանալ վերջին 70 տարիներին տարբեր երկրներում «տնտեսական նորոգությունների» իրականացման եւ տնտեսական կյանքի վրա էական ազդեցություն թողած արմատական բարեփոխումների պատճառների, ընթացքի ու արդյունքների մասին: Դրանցում կիրառված հիմնուղիներն ու գործիքակազմերն օգտակար եւ ուսանելի կարող են լինել նաեւ Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանություններինՙ իրենց ամենօրյա աշխատանքում: |