RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 24-12-2021



Տեղադրվել է` 2022-01-05 14:57:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3869, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՔՍԵՆԻԱ ՍՈԲՉԱԿԻՆ

Հայաստանին վերաբերող և ոչ մի հարց չի հնչել Վլադիմիր Պուտինի տարեվերջյան ասուլիսին

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջերից մինչ օրս հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ և յութուբյան ալիքներ շրջանառում են մի տեսանյութ-հորինվածք՝ համեմված երկարաշունչ նախադասություններով ու գուգլի արխիվներից ծաղկաքաղ արված պատկերներով:

Տեսանյութում խոսվում է, թե իբր դեկտեմբերի 23-ին Կրեմլում տեղի ունեցած Վլադիմիր Պուտինի տարեվերջյան ասուլիսի ընթացքում ռուս հեռուստամեկնաբան Քսենիա Սոբչակը, իբր, «Պարոն նախագահ, ինչո՞ւ դավաճանեցիք հայերին» վերնագրի համատեքստում, մի քանի «ուշագրավ և սկանդալային» հարցեր է ուղղել Պուտինին, ու թեև հարցերը հնչել են հեռուստատեսությամբ, պատկան մարմինները հարցերը թեև հետո մոնտաժել են, բայց Սոբչակը կարողացել է դրանք հերոսաբար փրկել:

Խնդրո առարկա տեսանյութը ապա ազդարարում է, թե իբր, Սոբչակի հարցերից հետո … դահլիճում մի իսկական խառնաշփոթ էր…

Որպես ՌԴ-ում «Ազգ» թերթի երկարամյա հատուկ թղթակից, ում տարբեր տարիների հաջողվել է հարցեր ուղղել Վլադիմիր Պուտինին, ուզում եմ տեղեկացնել, որ 2021 թ. դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած Վլադիմիր Պուտինի տարեվերջյան թվով 17-րդ ասուլիսին ներկա է եղել 507 լրագրող, որոնց թվում նաև ես՝ Գոհար Բոտոյանս, ինչպես նաև ռուս հեռուստամեկնաբան Քսենիա Սոբչակը:

Ասուլիսն անցել է շատ հանգիստ, փոխադարձ հարգանքի և քաղաքավարության կոնոնների պպատշաճ պահպանման մթնոլորտում:

Վլադիմիր Պուտինը 3 ժամ 55 րոպեի ընթացքում պատասխանել է 55 հարցի, որոնք վերաբերում էին ՌԴ ներքին և արտաքին քաղաքականությանը, Ռուսաստանի տարբեր բնագավառներում առկա պրոբլեմներին, տարածաշրջանային խնդիրներին, կորոնավիրուսին և այլն։

Ցավոք, ինձ այդ օրը չհաջաղվեց հնչեցնել իմ պատրաստած երկու հարցերը, որոնք վերաբերում էին Հայաստանի առջև ներկայումս ծառացած ամենահրատապ խնդիրներին: Եվ ընդհանրապես, այդ օրը Վ. Պուտինի ասուլիսի ընթացքում ամենևին չի շոշափվել ոչ Հարավային Կովկասը և ոչ էլ Հայաստանը:

Փոխարենը՝ Քսենիա Սոբչակին բախտ է վիճակվել երկրի նախագահին, և ընդ որում՝ շատ հանգիստ և քաղաքավարի կեցվածքով, հարց ուղղել՝ նվիրված ռուսաստանյան ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում տիրող խորթ բարքերին, ինչին Պուտինը նույնքան հանգիստ և քաղաքավարի պատասխանել է:

Ահա այսքանը: Կարծում եմ, հանրությանը ճշգրիտ և պարտաճանաչ տեղեկատվություն մատուցելու մասին արդեն ավելորդ է խոսելը: Հասկացողը արդեն հասկացավ:

Հարգանքներով՝ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 24-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ