RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 24-12-2021



Տեղադրվել է` 2021-12-23 23:26:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2782, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՄ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր

Բժշկի մասնագիտությունն այն բացառիկներից է, որն ամեն օր, իր դժվարություններով ու լարվածությամբ հանդերձ ուղեկցվում է բուժառուների երախտագիտության եւ օրհնանքի դրսեւորումներով:

Բժշկի ապրած ամեն մի օրը կարեւորվում է մարդկային փրկված կյանքերով, մարդկանց ապաքինված տեսնելու անփոխարինելի բերկրանքով:

Ինձ բախտ վիճակվեց մեկ շաբաթ գտնվելու Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հարեւանությամբ գործող համալսարանական թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Բավականին ծանր ուրոլոգիական խնդիրներ ունենալով, չէի պատկերացնում, թե ինչ է լինելու իմ վիճակը: Հիվանդանոցային համալիրի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւան քաղաքի գլխավոր ուրոլոգ Արեն Յուրիի Բաբլումյանը , բժիշկ Գեւորգ Մեխակի Հարությունյանը , այլ բուժաշխատողներ դրսեւորեցին էքստրեմալ պայմաններում հստակ կողմորոշվելու, ճիշտ ժամանակին վիրահատական ամենաօպտիմալ միջամտությունը ցուցաբերելու բառացիկ կարողություններ: Շնորհիվ այդ ամենի, ես կարողացա վերադառնալ աշխատանքի եւ համոզված եմ, որ հետագա բուժումների շնորհիվ ամբողջովին կապաքինվեմ:

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Արեն Բաբլումյանին, հիվանդանոցային համալիրի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար Մհեր Ռաֆայելի Ջավախյանին , Գեւորգ Հարությունյանին եւ կլինիկայի ողջ բուժանձնակազմինՙ մասնագիտական բարձր կարողությունների ու հոգատար վերաբերմունքի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 24-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ