RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 24-12-2021



Տեղադրվել է` 2021-12-23 23:26:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 5754, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Իրանագետ

Հինգ տարի առաջ, դեկտեմբերի 19-ին, ահաբեկչության զոհ դարձավ Թուրքիայում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը :

Զարմանալի զուգադիպությամբ, ռուս դեսպանի սպանության մասին լուրը ՌԴ նախագահ Պուտինին զեկուցվեց այն պահին, երբ նա պատրաստվում էր մասնակցել մոսկովյան թատրոններից մեկում ցուցադրվող «Խելքից պատուհաս» ներկայացման պրեմիերային: Իսկ «Խելքից պատուհասի» հեղինակը սրանից 192 տարի առաջ Թեհրանում դաժանաբար սպանված ռուս դեսպանորդ Ալեքսանդր Գրիբայեդովն էր:

Ճակատագրի քամահրանքով, ահաբեկչության զոհ դարձած երկու դեսպանների վերջին լսածը եղել է «Ալլահ Աքբար» վանկարկումը:

Հայազգի Մարիա Ալեքսանդրովնայի որդի Անդրեյ Կառլովին սպանել է 22-ամյա թուրք ոստիկան Մեւլութ Մերթ Ալթինթաշը , որը «Ռուսաստանը թուրքերի աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման ժամանակ իր նենգ մտադրությունն իրականացնելուց հետո ասել էՙ «Մի՛ մոռացեք Հալեպը, մի՛մոռացեք Սիրիան», ու արաբերենով բանաստեղծություն է արտասանել, որի մոտավոր բովանդակությունն էՙ «Մենք հանուն ջիհադիՙ հպատակության երդում ենք տվել Մուհամմեդ մարգարեին»:

Հավելենք նաեւ, որ Թեհրանում Գրիբայեդովի սպանությունն էլ իրականացվել է այաթոլլահ Միրզա Մասիհ Թեհրանիի ջիհադական ֆեթուայով:

Պատմական փաստերը վկայում են, որ բարձրաստիճան պարսիկ հոգեւորականն անզիջում պայքար էր սկսել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմին հաղթանակած ռուսական կայսրության բանագնաց Գրիբայեդովի դեմ, որ Թեհրան էր այցելել Ռուսաստանի հաղթանակն ամրագրած Թուրքմենչայի պայմանագրիՙ իր իսկ ջանքերով հավելագրված 13-րդ կետի կատարման ընթացքն ապահովելու նպատակով: Իսկ փաստաթղթի 13-րդ կետի համաձայն, պատերազմին մասնակցած կողմերը չորս ամիսների ընթացքում պետք է ազատ արձակեին թե՛ տվյալ պատրեազմի, եւ թե՛ նախորդ պատերազմների ժամանակ երկու կողմերից գերեվարված հայերին ու վրացիներին:

Զուգադիպաբար, երբ դեկտեմբերի 19-ին Ռուսասանի ԱԳՆ-ում ոգեկոչում էին հինգ տարի առաջ Անկարայում սպանված հայազգի Մարիա Ալեքսանդրովնայի որդուՙ դեսպան Անդրեյ Կառլովի հիշատակը, ՀՀ ԱԳՆ-ում պատրաստվում էին հայտարարել Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ բանագնացի անունը:

Նկար 1. Ալեքսանդր Գրիբայեդով

Նկար 2. Անդրեյ Կառլով

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 24-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ