«ԱԶԳ»ը՝ ԿՐԵՄԼՈՒՄ... Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Կրեմլում տված տարեփակի ավանդական հաշվետու ասուլիսին հրավիրված էր նաեւ Մոսկվայում «ԱԶԳ»ի հատուկ թղթակից Գոհար Բոտոյանը։
Ասուլիսին նա ներկայացել էր թե՛ առանձին հարցումով, թե՛ յուրօրինակ պլակատով։ Մեր թղթակցին առիթ չտրվեց իր հարցումը հնչեցնելու (ինչպես եւ՝ «պարիտետային» մոտեցմամբ՝ ադրբեջանցի լրագրողին), սակայն հնարավոր եղավ ցուցադրել ցուցանակը՝ եռագույն «ԱԶԳ»ը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ասուլիսին ներկա շուրջ 500 լրագրողների մոտ եւ տարածվեց ռուսաստանյան տարբեր հեռուստաալիքներով։ |